Թրամփն իրեն մեղավոր չի ճանաչել 2020 թվականի ընտրություններին միջամտելու գործում
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2020 թվականի նախագահական ընտրություններին միջամտության գործով դատախազների վերանայված մեղադրանքներում չի ընդունում իր մեղքը, հինգշաբթի հաղորդում են ամերիկյան լրատվամիջոցները։
Թրամփի փաստաբանները քաղաքական գործչի անունից հայտարարություն են ներկայացրել Վաշինգտոնում դատական լսումների ժամանակ։ Ինքը՝ ԱՄՆ նախկին նախագահը, նիստերի դահլիճում ներկա չէ։
Նշվում է, որ մեղադրանքները վերանայվել են այն բանից հետո, երբ ԱՄՆ Գերագույն դատարանը մասնակիորեն աջակցել է Թրամփին այն հարցում, թե արդյոք նա ունի անձեռնմխելիություն 2021 թվականի հունվարի 6-ի անկարգությունների գործով հետապնդումից։
Արդյունքում Թրամփին մեղադրանք է առաջադրվել չորս կետով։ Սա ներառում է ընտրակեղծիքների մասին իրականությանը չհամապատասխանող պնդումների օգտագործումը՝ 2020 թվականին դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենի հաղթանակի հաստատումը կանխելու համար։
ԱՄՆ նախկին նախագահը նախկինում բազմիցս հայտարարել է, որ իր դեմ ուղղված բոլոր դատական գործերը քաղաքական դրդապատճառներ ունեն։
Ամերիկյան լրատվամիջոցները նշում են, որ եթե Թրամփը հաղթի ընտրություններում այս նոյեմբերին, նա, հավանաբար, Արդարադատության նախարարությանը կհանձնարարի հանել իր դեմ ներկայացված բոլոր մեղադրանքները։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանին դեպի Նախիջևան ճանապարհ տալ՝ դիմացը ստանալով ոչինչ. Մեսրոպ Առաքելյան
Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանին դեպի Նախիջևան ճանապարհ տալ՝ դիմացը ստանալով ոչինչ։ «Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գր...
Աշխարհը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր և նրան ճանաչելը՝ առաջնային խնդիր․ Նիկոլ Փաշինյան
Աշխարհի և միջազգային հարաբերությունների մասին մեր պատկերացումները շարունակում են մնալ մակերեսային։ Այս մասին Ֆեյսբուքյան...
ՌԴ-ն աջակցում է Իրանի քաղաքականությանը՝ Ադրբեջանի հետ առևտրային ուղիների և միջանցքների հարցում. Շոյգու
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ...
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում քաղաքացիները կսպասարկվեն նոր համակարգով
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում առաջիկա շաբաթվա ընթացքում կներդրվի հերթերի կառավարման նոր համակարգ։ Թվայ...