ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սիրում եմ Մարիա Զախարովային, ինքը որ խոսում ա, ես լավ եմ զգում ինձ. Մելքոնյան
Պուտինի Բաքու այցի ժամանակ ՌԴ արտգործնախարար Լավրովն ասել է, որ Հայաստանը սաբոտաժով է զբաղվում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 19-ին Լավրովն ասել էր. «Ցավոք սրտի, ՀՀ Սյունիքի մարզով հաղորդակցությունների հետ կապված, Հայաստանի ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում Փաշինյանի ստորագրած համաձայնագիրը»։
Իսկ ավելի ուշ՝ օգոստոսի 31-ին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ այլ պետությունների մասին հնարավոր չէ խոսել վիրավորանքի ու հեգնանքի լեզվով, առավել եւս՝ Ռուսաստանի նման երկրի մասին։
«Ոնց հասկացա, ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատի ուներ Լավրովին՝ ասելով, որ այլ երկրներին չի կարելի շանտաժի ենթարկել։ Այս ազդանշանն ուղարկվեց նաև ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովային, որ Հայաստանի մասին այդքան վատ բան ասել չի կարելի»,- նշեց Գագիկ Մելքոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնդակն Ադրբեջանի դաշտում է, ՀՀ-ն հստակ առաջարկ է արել Ադրբեջանին․ պատգամավորը մանրամասնում է
Նման գնահատական չէի տա՝ հաշվի առնելով այն, որ պրոցեսն ընթացքի մեջ է, Հայաստանն ուղարկել է Խաղաղության պայմանագրի հերթակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսկ ո՞վ է ասել, որ Կիրանցի հատվածում չենք ստացել մեր ակնկալած հատվածը․ Եղոյան
Դուք սխալ եք պատկերացնում բանակցային գործընթացը, այնպես եք պատկերացնում, որ մեկը մտնում է սենյակ ու ասում՝ ողջույն, դուք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազգային ժողովում պետական օրհներգը հնչեց կենդանի երաժշտությամբ
ՀՀ Ազգային ժողովում պետական օրհներգը հնչեց կենդանի երաժշտությամբ։ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանը մեկնարկեց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս ընթացքը մեզ տանում է դեպի նոր անդունդ, ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան սխալ է. Միրզոյան
Ինչ- որ տեղ, ինչ-որ բան սխալ է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացմա...