ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խանդանյանը պատասխանել է Ալիևի օգնականին
ԵՄ դիտորդական առաքելության ներկայությունը Հայաստանում ՀՀ-ի և ԵՄ-ի միջև քննարկվելիք հարց է։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։
«ԵՄ դիտորդները տեղակայված են ՀՀ տարածքում և մոնիտորինգ են իրականացնում սահմանի հայաստանյան կողմից, ուստի ՀՀ–ն և ԵՄ–ն պետք է որոշեն` երբ, ինչքան ժամկետով, ինչ անձնակազմով պետք է ներկա լինեն ԵՄ դիտորդները»,– ասաց նա։
Նա հավելեց, որ գուցե ինչ-որ բան փոխվի, երբ կնքվի խաղաղության պայմանագիրը։
«Երբ ավարտվի սահմանազատման գործընթացը և լինի տարածաշրջանային խաղաղություն, գուցե տրամաբանական լինի, որ մոնիտորինգի անհրաժեշտություն այլևս չկա, բայց այս պահին նման հարց բնականաբար չի քննարկվում»,-հավելեց ՔՊ–ական պատգամավորը։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել էր, որ Հայաստանի հետ սահմանին Եվրամիության քաղաքացիական առաքելության գործունեության շարունակման անհրաժեշտություն Ադրբեջանը չի տեսնում։
Իսկ թե խաղաղության պայմանագիրը ո՞ր հարթակում, կամ ո՞ւմ հովանու ներքո կարող է ստորագրվել, Խանդարյանը պատասխանեց, որ հարցը դեռ բաց է։ Չբացառեց, որ այն կարող է լինել երկկողմ կամ եռակողմ ֆորմատով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինայնը Կիրանցում է. նա տիկոջ հետ կտրեց նորակառույց դպրոցի կարմիր ժապավենը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 2-ին տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Տավուշի մարզի Կիրանց գյուղ:Նրանք այ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շահրամանյանն` Արցախ վերադարձի մասին
Արցախ վերադարձը հնարավոր կլինի միջազգային երաշխիքներով, ու միայն այդ դեպքում արցախցիները պատրաստ են բանակցել այդ հարցը շ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը ՀԷՑ–ի, «Վեոլիա Ջրի» «Գազպրոմ Արմենիայի» մասին
Էլեկտրաէներգիայի անջատումների և ջրային կառավարման հետ կապված խնդիրները շատ լուրջ են, բայց մեր մոտեցումը գիլիոտինային չէ,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ է լինելու ՀՀ-ում ՌԴ-ի 102-րդ ռազմաբազայի ճակատագիրը. Auroranews-ի լրագրողի հարցը Փշինյանին
ՀԱՊԿ-ից դուրս գալու օր և ժամ չեմ կարող ասել, իսկ Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի հետ կապված մենք հարց չունենք...