ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ է լինելու ՀՀ-ում ՌԴ-ի 102-րդ ռազմաբազայի ճակատագիրը. Auroranews-ի լրագրողի հարցը Փշինյանին
ՀԱՊԿ-ից դուրս գալու օր և ժամ չեմ կարող ասել, իսկ Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի հետ կապված մենք հարց չունենք այսօր։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր ասուլիսի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Auroranews-ի լրագրողի հարցին, թե ե՞րբ է Հայաստանը դուրս գալու ՀՍՊԿ–ից, և ի՞նչ է լինելու Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի ճակատագիրը։
«Պետք է արձանագրենք, որ Զվարթնոց օդանավակայանում լիարժեք ծառայութուն են իրականացնում Հայաստանի սահմանապահները։ Իմ ընկալումն այն է, որ մենք շնորհակալություն ենք հայտնել ՌԴ–ի սահմանապահներին՝ այսքան տարիներ այդ ծառայությունն իրականացնելու համար, և արձանագրել ենք, որ ունենք բավարար կարողություններ ինքներս դա անելու համար։ Այնպես չէ, որ դա ՌԴ–ի համար մի անհոգ հարց է, դա էլ է ծանրաբոռնվածություն։ Իսկ ո՞վ է ասել, որ Ռուսաստանի կարողություններն անսահմանափակ են՝ հատկապես ներկայիս իրադրության պայմաններում։ Սա հակադրություն չէ, այլ համագործակցություն»,–ասաց նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը ՀԷՑ–ի, «Վեոլիա Ջրի» «Գազպրոմ Արմենիայի» մասին
Էլեկտրաէներգիայի անջատումների և ջրային կառավարման հետ կապված խնդիրները շատ լուրջ են, բայց մեր մոտեցումը գիլիոտինային չէ,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը՝ Բաքվում կայանալիք COP-29-ին մասնակցելու մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է նոյեմբերին Բաքվում կայանալիք COP-29 միջոցառմանն իր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ, Radar Armenia-ի հարցին ի պատասխան անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շահրամանյանն` Արցախ վերադարձի մասին
Արցախ վերադարձը հնարավոր կլինի միջազգային երաշխիքներով, ու միայն այդ դեպքում արցախցիները պատրաստ են բանակցել այդ հարցը շ...