ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինայնը Կիրանցում է. նա տիկոջ հետ կտրեց նորակառույց դպրոցի կարմիր ժապավենը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 2-ին տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Տավուշի մարզի Կիրանց գյուղ:
Նրանք այցելել են գյուղի նորակառույց դպրոց, եւ կտրել կարմիր ժապավենը: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վարչապետի այցին ընդառաջ դպրոցի հարակից տարածքում արդեն կարմիրբերետավորներ էին հայտնվել:
Նշենք, որ սահմանից ընդամենը մի քանի մետր հեռավորության վրա գտնվող նորակառույց դպրոցի շենքն արդեն պատրաստ է շահագործման, այժմ տարածքի մաքրման աշխատանքներ են իրականացվում:
Հատկանշական է, որ Փաշինյանի այցից ժամեր առաջ անվտանգության աշխատակիցները դպրոցից հեռացրել են բոլոր աշխատողներին ու լրագրողներին, որ ստուգեն տարածքը։
Նշենք, որ Կիրանց գյուղի 100 տեղանոց նորակառույց դպրոցը այս տարի կընդունի 34 աշակերտի, նրանցից երեքը առաջին դասարանցիներ են։ Նախորդ տարի դպրոցը 41 աշակերտ ուներ, թիվը 7-ով կրճատվել է, որովհետև ըստ տնօրենի՝ մի քանի աշակերտ կրթությունը շարունակելու է հիմնական դպրոցում, կան նաև սահմանազատման հետևանքով այլ դպրոց տեղափոխվածներ:
«Առայժմ կգնանք նոր շենք, քանի որ հինն ավելի վտանգավոր է, քան նորը, 3-4-րդ կարգի վթարային է, երբ որ չեն հարմարվի, էն ժամանակ արդեն նոր շենք կկառուցվի, կտեղափոխվեն», - ասել է դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը:
Որպեսզի դպրոցականները ադրբեջանցի սահմանապահների բառացիորեն աչքի առջև չլինեն, բաժանարար պատ կառուցվեց։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շահրամանյանն` Արցախ վերադարձի մասին
Արցախ վերադարձը հնարավոր կլինի միջազգային երաշխիքներով, ու միայն այդ դեպքում արցախցիները պատրաստ են բանակցել այդ հարցը շ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը ՀԷՑ–ի, «Վեոլիա Ջրի» «Գազպրոմ Արմենիայի» մասին
Էլեկտրաէներգիայի անջատումների և ջրային կառավարման հետ կապված խնդիրները շատ լուրջ են, բայց մեր մոտեցումը գիլիոտինային չէ,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը՝ Բաքվում կայանալիք COP-29-ին մասնակցելու մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է նոյեմբերին Բաքվում կայանալիք COP-29 միջոցառմանն իր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ է լինելու ՀՀ-ում ՌԴ-ի 102-րդ ռազմաբազայի ճակատագիրը. Auroranews-ի լրագրողի հարցը Փշինյանին
ՀԱՊԿ-ից դուրս գալու օր և ժամ չեմ կարող ասել, իսկ Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի հետ կապված մենք հարց չունենք...