ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը ՀԷՑ–ի, «Վեոլիա Ջրի» «Գազպրոմ Արմենիայի» մասին
Էլեկտրաէներգիայի անջատումների և ջրային կառավարման հետ կապված խնդիրները շատ լուրջ են, բայց մեր մոտեցումը գիլիոտինային չէ, որ ասենք՝ բոլորի հետ խզենք, վերացնենք հարաբերությունները։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր ասուլիսի ժամանակ նշեց Նիկոլ Փաշինյանը։
«Մեր խնդիրն է՝ հասկանալ խնդիրների էությունը և համագործակցված գնալ դրանց լուծմանը։ Եզրակացությունն այսպիսին է. ոչ թե նրա համար, որ քաղաքացիների նշած խնդիրները չափազանցեցված են, կամ խորը չեն, այլ որովհետև այդ ճանապարհով գնալու դեպքում խնդիրը կարող է ավելի խորանալ։ Գյուղերում մարդիկ համատարած բողոքում են էլեկտրաէներգիայի որակից՝ ասելով, որ ընդհուպ գյուղտեխնիկան վառվում, վթարվում է»,–ասաց նա
Նիկոլ Փաշինյանի խոսքով, հարցը դրված է կառավարության առաջ, բայց իրենց նպատակը մեղավորներ գտնելը չէ, այլ խնդիրները լուծելը։
«Մարզային այցերի արդյունքներով տվել եմ հանձնարարական, որ ջրերի կառավարման, կեղտաջրերի հեռացման և կոշտ թափոնների կառավարման հարցում պետք է ջանքերը կրկնապատկել և եռապատկել։ Այս հարցերը մեր օրակարգի առաջնահերթություներից են»,–նշեց նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը՝ Բաքվում կայանալիք COP-29-ին մասնակցելու մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է նոյեմբերին Բաքվում կայանալիք COP-29 միջոցառմանն իր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ է լինելու ՀՀ-ում ՌԴ-ի 102-րդ ռազմաբազայի ճակատագիրը. Auroranews-ի լրագրողի հարցը Փշինյանին
ՀԱՊԿ-ից դուրս գալու օր և ժամ չեմ կարող ասել, իսկ Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի հետ կապված մենք հարց չունենք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ, Radar Armenia-ի հարցին ի պատասխան անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շահրամանյանն` Արցախ վերադարձի մասին
Արցախ վերադարձը հնարավոր կլինի միջազգային երաշխիքներով, ու միայն այդ դեպքում արցախցիները պատրաստ են բանակցել այդ հարցը շ...