Հյուսիսային Կորեայում ջրհեղեղների պատճառով տասնյակ պաշտոնյաների մահապատժի են ենթարկել. աղբյուր
Հյուսիսային Կորեան մահապատժի է ենթարկել 20-ից 30 պաշտոնյաների, ովքեր մեղավոր են հուլիսի վերջին տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների համար, հայտնում է TV Chosun-ը՝ վկայակոչելով հարավկորեացի պաշտոնյայի, գրում է RTVI-ը:
Ըստ հարավկորեական հեռուստաալիքի անանուն աղբյուրի, պաշտոնյաները մահապատժի են ենթարկվել ջրհեղեղից «վնասը կանխելու ձախողման» համար:
NK News պորտալի հաղորդմամբ՝ Հարավային Կորեայի Ազգային հետախուզական ծառայության (NIS) մամուլի ծառայությանը հղումով գրում է, որ Սեուլը «ուշադրությամբ վերահսկում է» ենթադրյալ մահապատիժների իրավիճակին։
Ինչպես հիշեցնում է Yonhap գործակալությունը, Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հուլիսի վերջին ասել է, որ կպատժի պաշտոնյաներին Չագանգ-դո և Փհեն-Բուկ-դո նահանգներում հորդառատ անձրևների հետևանքով հասցված վնասի համար։
Հարավկորեական լրատվամիջոցները հայտնում են, որ ԿԺԴՀ-ում ջրհեղեղների հետեւանքով զոհվածների կամ անհետ կորածների թիվը կարող է գերազանցել 1000-ը։ Ի պատասխան՝ Կիմ Չեն Ինը նման տվյալները անվանել է «հորինված», իսկ հարավկորեական լրատվամիջոցները՝ «աղբ»։
ԿԺԴՀ իշխանությունները հարկադրված են եղել հորդառատ անձրեւներից ու ջրհեղեղներից տուժած ավելի քան 15 հազար մարդու տարհանել երկրի մայրաքաղաք Փհենյան, հաղորդում է հյուսիսկորեական Կենտրոնական հեռագրային գործակալությունը