ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ռազմահայրենասիրական նպատակով» մերսման սրահներ ու առանձին կոտեջներ են կառուցվել․ Գաբրիելյան
ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հետաքրքրվեց, թե ինչպես է կարգավորվելու օրենքը՝ կապված թենիսի կորտերի և «Սպարտակ» մարզադաշտի հետ։ Նա նաև հետաքրքրվեց, թե թենիսի կորտերի և «Սպարտակ» մարզադաշտի պես քանի կառույց է մնացել, որ արժեք և հետաքրքրություն են ներկայացնում։
ՔՊ խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն ասաց, որ դեռ չեն ուսումնասիրել՝ արդյո՞ք թենիսի կորտերը համարվել են ՍՍՀՄ օրոք գործող կազմակերպության սեփականություն, իսկ «Սպարտակ» մարզադաշտի դեպքում նշեց, որ խնդիրը մի փոքր բարդ է, որովհետև օտարումը տեղի է ունեցել, բայց այդ օտարման նկատմամբ դատախազությունը հայց ներկայացրել է։ Փաստացի, օտարման գործընթացը, հնարավոր է, կասեցված է։
Գաբրիելյանը նշեց, որ իր համար ցավալի է, որ կազմակերպություն կա, որ իր կանոնադրության մեջ գրել է, թե նպատակը ռազմահայրենասիրությունն է, բայց երբ գնում ես այդ գույքերի ետևից, տեսնում ես՝ «ռազմահայրենասիրական նպատակով» մերսման սրահներ ու առանձին կոտեջներ են կառուցվել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնդակն Ադրբեջանի դաշտում է, ՀՀ-ն հստակ առաջարկ է արել Ադրբեջանին․ պատգամավորը մանրամասնում է
Նման գնահատական չէի տա՝ հաշվի առնելով այն, որ պրոցեսն ընթացքի մեջ է, Հայաստանն ուղարկել է Խաղաղության պայմանագրի հերթակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսկ ո՞վ է ասել, որ Կիրանցի հատվածում չենք ստացել մեր ակնկալած հատվածը․ Եղոյան
Դուք սխալ եք պատկերացնում բանակցային գործընթացը, այնպես եք պատկերացնում, որ մեկը մտնում է սենյակ ու ասում՝ ողջույն, դուք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազգային ժողովում պետական օրհներգը հնչեց կենդանի երաժշտությամբ
ՀՀ Ազգային ժողովում պետական օրհներգը հնչեց կենդանի երաժշտությամբ։ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանը մեկնարկեց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս ընթացքը մեզ տանում է դեպի նոր անդունդ, ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան սխալ է. Միրզոյան
Ինչ- որ տեղ, ինչ-որ բան սխալ է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացմա...