ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Կհանդիպենք դեռ, փոքրիկներ». Առուշ Առուշանյան
Ես ասել եմ, որ պետական ցանկացած սուբյեկտի նկատմամբ հարգանք ունեմ, իմ ասածի լոգիկան պարզ է, դատարանի բակում այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։
«Եթե, պայմանական, «իքս» սուբյեկտում անձը վատը լինի, նշանակում է սուբյեկտը վա՞տն է։ Ես այդ մարդկանցից ոչ մի ավելի քայլ չեմ տեսել, իրենք իրենց գործառույթն են կատարում, ես էլ իմ իրավունքներն ունեմ ու դրանք եմ պաշտպանում»,- ասաց Առուշ Առուշանյանը։
Հիշեցնենք, օրեր առաջ Գորիսի քաղաքապետը հայտարարել էր, թե իր հետ կատարվողը քաղաքական հետապնդում չէ, և որ ինքը մեծագույն հարգանք ունի պետական կառույցների նկատմամբ։
Դիտարկմանը, թե իր այդ խոսքերի համար իրեն քննադատում են, այդ թվում՝ նաև իր նախկին ընկերները, Առուշանյանն արձագանքեց. «Ես նախկին, ներկա ընկերներ չունեմ, ես ունեմ ընկերներ, գաղափարական ընկերներ։ Քննադատող մարդիկ իրականությունը քաղաքական համատեքստում են դիտակում։ Վերջին շրջանում շատ ակտուալ է, որ մարդիկ կարծիք են արտահայտում և դրա համար պատասխանատվություն չեն կրում։ Բազմոցին նստել և գրառումներ անելը ամենահեշտ գործն է։ Մարդիկ ասում են այն, ինչ իրենք են ուզում ասել, բայց հենց իրենց սուբյեկտիվ դաշտից դուրս գան, իրականությունը կտեսնեն»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնդակն Ադրբեջանի դաշտում է, ՀՀ-ն հստակ առաջարկ է արել Ադրբեջանին․ պատգամավորը մանրամասնում է
Նման գնահատական չէի տա՝ հաշվի առնելով այն, որ պրոցեսն ընթացքի մեջ է, Հայաստանն ուղարկել է Խաղաղության պայմանագրի հերթակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսկ ո՞վ է ասել, որ Կիրանցի հատվածում չենք ստացել մեր ակնկալած հատվածը․ Եղոյան
Դուք սխալ եք պատկերացնում բանակցային գործընթացը, այնպես եք պատկերացնում, որ մեկը մտնում է սենյակ ու ասում՝ ողջույն, դուք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազգային ժողովում պետական օրհներգը հնչեց կենդանի երաժշտությամբ
ՀՀ Ազգային ժողովում պետական օրհներգը հնչեց կենդանի երաժշտությամբ։ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանը մեկնարկեց։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս ընթացքը մեզ տանում է դեպի նոր անդունդ, ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան սխալ է. Միրզոյան
Ինչ- որ տեղ, ինչ-որ բան սխալ է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացմա...