ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հեռախոսից չօգտվող 50-ն անց տաքսիստը ո՞նց է հարկը մուծելու», «50-ն անցների մասին վատ կարծիք ունեք»․ քննարկում՝ ԱԺ-ում
Երեկ մի տաքսիստ ասում էր․ «Ես 50 տարեկան մեծ մարդ եմ, այդ հարկային գործիքակազմին չեմ կարող տիրապետել, որովհետև հեռախոսից չեմ կարողանում օգտվել»: Այս մասին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստին ասաց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով նրան, որ սեպտեմբերի 1-ից ՀՀ տարածքում մարդատար տաքսիներով ուղևորափոխադրումներ իրականացնելու համար պարտադիր է միանալ ՊԵԿ էլեկտրոնային համակարգին և տրամադրել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն։
Նազարյանը հարց ուղղեց․ «Ենթադրենք այդպիսի մարդիկ գալիս, ասում են՝ մենք համակարգից չենք օգտվում, հեռախոսից չենք օգտվում, բա մեզ պարտավոր չե՞ք Դուք ծանուցել։ Այս դեպքում ի՞նչ ենք պատասխանելու»:
Հարակից զեկուցող ՔՊ-ական պատգամավոր Արփի Դավոյանն արձագանքեց. «Աշխարհը գնում է էլեկտրոնային ծանուցումների, և քաղաքացիներն էլ նույնպես պետք է շահագրգռված լինեն: Հիմա այդպիսի մարդիկ չկան, որոնց տանը գոնե մեկ հատ սմարթֆոն չլինի, և որևէ մեկը չօգնի, չնայի: Տեսականորեն կհարցնի ինչ-որ մեկին, ինչ-որ մեկը կնայի ու կասի: Օրինակ, իմ հարևանը կասի՝ չի կարող, ես կնայեմ ու իրեն կասեմ»:
Դավոյանի խոսքով՝ բոլոր ծառայությունները մեծամասամբ էլեկտրոնային են դառնում, և ավելի հարմարավետ է մարդկանց էլեկտրոնային ծառայություններից օգտվելը:
«Ես հասկանում եմ, որ մի տեղ մի մարդ կա, ասում է՝ ինձ հետաքրքիր չէ, թուղթը բերեք, տվեք, մի հատ էլ կարդացեք բարձրաձայն, ձեռքիցս էլ բռնած տարեք ընտրության: Այդպես չի լինի: Հետո, 50 տարեկանների մասին շատ վատ կարծիք ունեք, բոլորը երիտասարդ են և զարգացած: Ես կարծում եմ՝ դրանք լուծելի հարցեր են ու կրիտիկական չեն», - հավելեց Դավոյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնդակն Ադրբեջանի դաշտում է, ՀՀ-ն հստակ առաջարկ է արել Ադրբեջանին․ պատգամավորը մանրամասնում է
Նման գնահատական չէի տա՝ հաշվի առնելով այն, որ պրոցեսն ընթացքի մեջ է, Հայաստանն ուղարկել է Խաղաղության պայմանագրի հերթակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսկ ո՞վ է ասել, որ Կիրանցի հատվածում չենք ստացել մեր ակնկալած հատվածը․ Եղոյան
Դուք սխալ եք պատկերացնում բանակցային գործընթացը, այնպես եք պատկերացնում, որ մեկը մտնում է սենյակ ու ասում՝ ողջույն, դուք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազգային ժողովում պետական օրհներգը հնչեց կենդանի երաժշտությամբ
ՀՀ Ազգային ժողովում պետական օրհներգը հնչեց կենդանի երաժշտությամբ։ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանը մեկնարկեց։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս ընթացքը մեզ տանում է դեպի նոր անդունդ, ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան սխալ է. Միրզոյան
Ինչ- որ տեղ, ինչ-որ բան սխալ է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացմա...