ՌԴ սահմանների մոտ ՆԱՏՕ-ի ռազմական ներուժի ավելացումը սադրիչ բնույթ է կրում. ՌԴ ՊՆ

ՌԴ սահմանների մոտ ՆԱՏՕ-ի և նրա երկրների ռազմական ներուժի աճը սադրիչ բնույթ է կրում։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել են ՌԴ ԱԳՆ-ից` մեկնաբանելով Լիտվայում ռազմաբազայի կառուցումը, որտեղ պետք է տեղակայվեն Բունդեսվերի զինվորները։


«Մենք մշտապես ընդգծում ենք, որ ՆԱՏՕ-ի և նրա անդամ երկրների ակտիվության և ռազմական ներուժի ավելացումը ռուսական սահմանների մոտ սադրիչ բնույթ է կրում։ Դա վերաբերում է նաև լիտվական տարածքում Բունդեսվերի բրիգադի նախատեսվող տեղակայմանը, որի համար ռազմաբազաներ են կառուցվում»,-ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում։

Նշենք, որ ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել Լիտվայի կողմից ռազմակայանի կառուցման մեկնարկի մասին, որտեղ մինչև 2027 թվականի վերջ Բունդեսվերի 4000 զինվոր պետք է տեղակայվի։