Թուրքիան պատրաստ է քննարկել Սիրիայից զորքերի դուրսբերման կարգը. Լավրով
Թուրքական կողմը պատրաստ է քննարկել Սիրիայից զորքերի դուրսբերման հարցը, սակայն մինչ այժմ չի հաջողվել համաձայնության գալ այս գործընթացի կոնկրետ պարամետրերի շուրջ։ Այս մասին RT հեռուստաալիքի «Կամուրջներ դեպի արևելք» վավերագրական ֆիլմի համար տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Թուրքերը պատրաստ են դրան, բայց մինչ օրս կոնկրետ պարամետրերը համաձայնեցված չեն, մենք խոսում ենք փախստականների վերադարձի մասին, այն միջոցների մասին, որոնք անհրաժեշտ են ճնշելու ահաբեկչական վտանգը, որն ավելորդ կդարձնի թուրքական զորքերի ներկայությունը»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը։
Նա բացատրել է, որ, Սիրիայի կառավարության կարծիքով, Ստամբուլի հետ հարաբերությունները կարգավորելու համար անհրաժեշտ է «հստակ որոշում ընդունել Սիրիայի Արաբական Հանրապետությունից թուրքական զորամիավորումների վերջնական դուրսբերման ընթացակարգի վերաբերյալ»։
Նմանատիպ հոդվածներ
Առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև:Տարածքային կառավարման և ենթակառ...
Հայ սահմանապահների կողմից Վրաստանի հետ սահմանին ձերբակալված բելառուս բլոգերն ազատ է արձակվել
Հայ սահմանապահների կողմից Վրաստանի հետ սահմանին ձերբակալված, Բելառուսի կողմից փնտրվող ընդդիմադիր բլոգերն արդեն ազատ է ար...
Բաքուն հակադարձում է Փաշինյանին
«Հայաստանի վարչապետի՝ հարաբերությունների կարգավորմանը հակասող հայտարարությունները ափսոսանք են առաջացնում», - քիչ առաջ հա...
Արցախի թեմի առաջնորդը հանդես է եկել հայտարարությամբ
Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը սեպտեմբերի 2-ին նախ կայցելի Եռաբլուր՝ իր խոնարհումը բեր...