Սա ամենաբարձր մակարդակն է ռազմարդյունաբերության ոլորտի պատմության մեջ

Միացյալ Նահանգների և Եվրամիության ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) ութ հիմնական ընկերությունները 2023 թ. վերջին ստացել են շուրջ 750 միլիարդ դոլար ընդհանուր գումարի զենքի և զինամթերքի արտադրության պատվերներ: Ըստ փորձագետների հաշվարկների և միջազգային հետազոտական ​​կենտրոնների տվյալների, որոնք ուսումնասիրել է ճապոնական Nikkei առաջատար տնտեսական թերթը, դա ամենաբարձր մակարդակն է ոլորտի պատմության մեջ։


ԱՄՆ-ի և ԵՄ-ի ռազմարդյունաբերական համալիրի ութ խոշորագույն ընկերություններն, ի պատասխան պատվերների ռեկորդային աճի, 2024 թվականին 10,5 միլիարդ դոլար կներդնեն արտադրության ընդլայնման բնագավառում: Հաղորդվում է, որ դա նույնպես  ամենաբարձր մակարդակն է պատմության մեջ, նշում է Nikkei-ը: Այդ ներդրումների ծավալն ավելի քան 30 %-ով գերազանցում է 2019 թվականի մակարդակը և 8 %-ով՝ 2023 թվականի ցուցանիշը։


Նշենք, որ թերթը զենքի արտադրության աճը կապում է Ուկրաինային Արևմուտքի երկրների ռազմական մատակարարումների, ինչպես նաև Մերձավոր Արևելքում լարված իրադրության հետ։