Կիրանցում նոր դպրոց կկառուցվի
Կիրանցում նոր դպրոց կկառուցվի: Կառավարության որոշմամբ գյուղի՝ 0,6 հեկտար մակերեսով հողամասն ամրացվել է պետգույքի կառավարման կոմիտեին՝ Կիրանցի վարչական տարածքում դպրոց կառուցելու նպատակով։
Գյուղի գործող դպրոցը մոտ է հայ-ադրբեջանական սահմանին։ Սահմանազատման ու սահմանագծման վերջին աշխատանքներից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ եթե գյուղացիներին անվտանգության երաշխիքները բավարար չթվան, հարկ եղած դեպքում նորը կկառուցեն:
«Կիրանցում դպրոցի հարցն աշակերտների ծնողների հետ կքննարկենք: Այնտեղ անվտանգության լրացուցիչ միջոցառումներ են իրականացվելու։ Եթե դա, այնուամենայնիվ, ծնողներին բավարար չի թվա, ներողություն խնդրելով՝ գյուղի ուրիշ հատվածում նոր դպրոց կկառուցենք, և այդ դպրոցը կամրացնենք, օրինակ, սահմանապահ ծառայությանը»,- ասել էր նա։
Նմանատիպ հոդվածներ
27 տարին լրացած քանի քաղաքացի է գումարի դիմաց ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից
27 տարին լրացած ՀՀ 38 քաղաքացի 532,5 մլն դրամ գումարի դիմաց ազատվել են պարտադիր զինվորական ծառայությունից և հաշվառվել են...
Հայտնի է՝ երբ կանցկացվի Սահմանադրական հանրաքվեն
Սահմանադրական հանրաքվեն, նոր պայմանավորվածության համաձայն, նախատեսվում է անցկացնել 2027թ. այս մասին հայտնել է արդարադատո...
Վտանգավոր է կյանքի համար․ Երևանում օդի որակի ինդեքսը ամենաբարձր մակարդակին է հասել
Երևանում՝ մասնավորապես Կենտրոն վարչական շրջանում, օդի որակի ինդեքսը (икв) 500 է, ինչը համարվում է օդի աղտոտվածության վտա...
ՀԷՑ-ը տուգանվել է 20 միլիոն դրամ գումարի չափով
ՀԷՑ-ը տուգանվել է 20 միլիոն դրամ գումարի չափով. այս մասին տեղեկացանք ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով...