Ամուլսարի հանքում պետությանը բաժնեմասի նվիրատվությունը դարձյալ հետաձգվում է. Civilnet
Ամուլսարի ոսկու հանքավայրը շահագործող «Լիդիան Արմենիա» ընկերությունում կառավարությանը կատարվելիք 12,5 տոկոսի բաժնեմասի նվիրատվությունը դարձյալ հետաձգվում է։ Սա արդեն երրորդ անգամ է, երբ կառավարության և «Լիդիան Արմենիա»-ի միջև նվիրատվության պայմանագրի կնքումը հետաձգվում է։
Նվիրատվության պայմանագրի կնքումը պետք է կայանար մինչ այս տարվա մարտի 22-ը, սակայն այն այդպես էլ չկնքվեց։ Հունիսի 14-ին կառավարությունը որոշեց նոր վերջնաժամկետ սահմանել սեպտեմբերի 1-ը, սակայն կառավարության օգոստոսի 29-ի նիստի օրակարգից տեղեկանում ենք, որ նվիրատվությունը հետաձգվում է ևս մեկ անգամ։ Այս անգամ պայմանագրի կնքման վերջնաժամկետ է սահմանվել նոյեմբերի 1-ը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Շուրջ 410 մլն դրամի հափշտակություն «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՓԲԸ-ում
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթո...
Օգոստոսի 1-ի դրությամբ էլեկտրոմոբիլների ներմուծման սակագնային քվոտայի մնացորդը կազմել է 2,563 հատ. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թ․ օգոստոսի 1-ի դրությամբ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրի ներքո դա...
ՀՀ–ն, Իրանը և Հնդկաստանը գործարկում են առևտրային երթուղի. եռակողմ հանդիպում է նախատեսվում․ Sputnik
Շուտով եռակողմ հանդիպում տեղի կունենա Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ առևտրային երթուղու գործարկման վերաբեր...
Պատմական ռեկորդային անկում․ համաշխարհային շուկայում ֆոնդային ինդեքսների անկում է
Համաշխարհային շուկայում ֆոնդային ինդեքսների անկում է. Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ինդեքսը՝ Nikkei-ը, սակարկություն...