Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովն առաջադրվել է Նոբելյան մրցանակի
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովն առաջադրվել է Նոբելյան մրցանակի։
Փաստաթղթերը հանձնաժողովին է ուղարկել Եվրասիական միջազգային համալսարանի ռեկտոր Կոնստանտին Կլիմենկոն: Նա Telegram-ի հիմնադրին համարում է նոր թվային տեխնոլոգիաների դարաշրջանի առաջնորդ։
«Ես անձամբ Պավել Դուրովին համարում եմ ականավոր անձնավորություն։ Նա նոր թվային տեխնոլոգիաների առաջատարն է դարաշրջանում։ Իմ կարծիքով՝ Դուրովն արժանի է Նոբելյան մրցանակի»,-գրել է Կլիմենկոն։
Հաղորդվում է, որ նա Telegram-ի հիմնադրին հրավիրել է BRICS-ի Դուբայի ներդրումային համաժողովին ՝ որպես խոսնակ: Ընդ որում, Դուրովը կարող է Համաժողովին մասնակցել հեռակա կարգով, եթե նրան չազատեն Ֆրանսիայում կալանքից։
Հիշեցնենք՝ Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ձերբակալվել է «Լե Բուրժե» օդանավակայանում։ Նա մասնավոր ինքնաթիռով, ըստ աղբյուրների, ժամանել էր Ադրբեջանից։ Գործը, որով հարցաքննվում է Telegram սոցիալական ցանցի հիմնադիրը, վերաբերում է 12 հանցագործությունների․ դրանց մեծ մասը կիբերհանցագործություններ են։
Նմանատիպ հոդվածներ
ՀԷՑ-ը տուգանվել է 20 միլիոն դրամ գումարի չափով
ՀԷՑ-ը տուգանվել է 20 միլիոն դրամ գումարի չափով. այս մասին տեղեկացանք ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով...
ՀՀ-ից ՌԴ արտահանված ելակի մեջ վտանգավոր թունաքիմիկատ է հայտնաբերվել. Mash
Հայաստանից ՌԴ ուղարկված 4 տոննա ելակի մեջ հայտնաբերվել է բազմաթիվ երկրներում արգելված վտանգավոր թունաքիմիկատ՝ տեբուկոնազ...
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու մեջ մեղադրվողը չի ընդունում, որ արարքը «խուլիգանություն» է․ փաստաբան
Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու պատճառով Ալբերտ Առստամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվա...
Երևան–Կապան–Երևան կանոնավոր չվերթերի հաճախականությունն ավելացել է
Երևան–Կապան–Երևան կանոնավոր չվերթերի հաճախականությունն ավելացել է։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է Սյունիքի մարզպե...