Հասարակություն
Պավել Դուրովին կասկածում են երեխայի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ
Gohar Vardanyan
Ֆրանսիայում Դուրովին կասկածում են երեխայի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Ինչպես գրում է AFP-ն՝ վկայակոչելով աղբյուրին, Ֆրանսիայի անչափահասների պաշտպանության ազգային ոստիկանության գրասենյակը (OFMIN) հետաքննություն է սկսել Դուրովի նկատմամբ՝ նրա երեխաներից մեկի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքների պատճառով։
Ենթադրվում է, որ խոսքը «լուրջ բռնության» մասին է, որը նա իբր կիրառել է իր անչափահաս երեխաներից մեկի նկատմամբ:
Forbes-ն ավելի վաղ հայտնել էր, որ Իրինա Բոլգարը, ով ներկայանում է որպես Դուրովի երեք երեխաների մայր, Շվեյցարիայում Դուրովի նկատմամբ հայց է ներկայացրել: Կինը պնդում է, որ Դուրովը բռնություն է գործադրել իրենց կրտսեր որդու նկատմամբ և դադարել երեխայի համար 150 հազար եվրոյի չափով ալիմենտի վճարումը:
Նմանատիպ հոդվածներ
Արմավիրի մարզում կրակոցների հետևանքով զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը
Gohar Vardanyan
Որոնվում է սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով. ՆԳՆ
Gohar Vardanyan
Կազանի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը
Gohar Vardanyan
Վրաստանում կարող են ուղղափառությունը պետական կրոն դարձնել
Gohar Vardanyan