Հայաստանն Իրանին է փոխանցել 5 իրանցի բանտարկյալի

Հայաստանում բանտարկված Իրանի հինգ քաղաքացիներ ազատ են արձակվել կալանքից և փոխանցվել Իրանի Իսլամական Հանրապետությանը: Այս մասին գրում է IRNA–ն՝ հավելելով, որ այսպիսով  նշանավորվում է հարևան երկրից իրանցի բանտարկյալների 15-րդ հայրենադարձությունը։


Արդարադատության դեպարտամենտի մարդու իրավունքների և միջազգային հարցերով տեղակալ Ասկար Ջալալիանը չորեքշաբթի հայտարարել է, որ Իրանի քաղաքացիներն ազատ են արձակվել երկու երկրների միջև դատապարտված անձանց տեղափոխման մասին պայմանագրի ուժի մեջ մտնելուց հետո:


Հայաստանի կառավարության աջակցությամբ և Հայաստանում Իրանի դեսպանատան համակարգմամբ չորեքշաբթի կեսօրին Երևանի օդանավակայանում պաշտոնապես հանձնվել են հինգ բանտարկյալները։


Սա իրանցի բանտարկյալների երրորդ խումբն է, որն Իրան է վերադարձվել վերջին մեկ տարում։