Զելենսկին Ռուսաստանի հետ պատերազմն ավարտելու պլան ունի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ սեպտեմբերին պատրաստվում է ԱՄՆ-ին ներկայացնել ծրագիր այն մասին, թե ինչպես է մտադիր ավարտել Ռուսաստանի հետ պատերազմը։
Նա նշել է, որ պատրաստվում է պատերազմի ավարտի մասին ծրագիրը ներկայացնել ինչպես ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, այնպես էլ նախագահի թեկնածուներ Քամալա Հարիսին և Դոնալդ Թրամփին։
Զելենսկին հայտնել է, որ ուկրաինական ուժերի ներխուժումը Կուրսկի մարզ այդ ծրագրի փուլերից մեկն է։ Ուկրաինայի նախագահի խոսքով՝ իր ծրագիրը ներառում է նաև լրացուցիչ քայլեր դիվանագիտական և տնտեսական ճակատում, այդ թվում՝ հզոր փաթեթ, որը կստիպի Ռուսաստանին պատերազմն ավարտել դիվանագիտական ճանապարհով։
Ուկրաինայի նախագահը նաև նշել է, որ Կուրսկի մարզում գործողության շնորհիվ Ուկրաինան կանխել է Խարկովի, Սումիի և Չեռնիգովի մարզերի օկուպացման վտանգը։ Նա հայտնել է, որ շատ քիչ մարդիկ գիտեին այդ գործողության մասին։
Նմանատիպ հոդվածներ
Էմանուել Մակրոնը՝ Դուրովի ձերբակալության մասին
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի կալանավորումը քաղաքական որոշում չէ, ձեռնարկատերը ձերբակալվել է դատական հետաքննության...
Միքայել Մելքումյանին և նրա մորը հրավիրել են դատախազություն
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Միքայել Մելքումյանին և նրա մորը` Գրետա Սահակյանին, հրավիրել են ՀՀ դատ...
Մակրոնն ակտիվորեն օգտվում Է Telegram-ից
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ակտիվորեն օգտվում Է Telegram-ից, նա հավելված է մտել Փարիզում մեսենջերի հիմնադիր Պավել...
Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույցի ժամանակ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գոհունակություն են հայտնել ՌԴ նախագահի՝ վերջերս Ադրբեջան կատ...