Առուշ Առուշանյանը դատարանի որոշմամբ չի կարող պաշտոնավարել որպես Գորիսի համայնքապետ
Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշում է ընդունել կասեցնել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի լիազորությունները և զրկել նրան պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից հինգ տարի ժամկետով։
Ինչպես 24News-ին հայտնել են ՀՀ արդարադատության նախարարության խոսնակ Նորայր Շողիկյանը, ՀՀ ԱՆ Պրոբացիայի ծառայությունը Առուշանյանին հրավիրել է գրասենյակ, վերցրել հաշվառման, ներկայացրել դատական ակտ, ըստ որի «նա տուգանվել է 700 հազար ՀՀ դրամով, պետք է անցնի մեկ տարի և վեց ամիս փորձաշրջան, ինչպես նաև հինգ տարի չի կարող զբաղեցնել պետական պաշտոններ»։ Այստեղից հետևում է, որ Առուշանյանն արդեն Գորիսի համայնքապետ լինել չի կարող։
Քրեական գործը, որի շրջանակներում մեղավոր է ճանաչվել Առուշանյանը, վերաբերվում է «պաշտոնեական դիրքը չարաշահելուն, ինքնիրավչությանը, ինչպես նաև դիտավորությամբ այլ մարդու առողջությանը վնաս պատճառելուն»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը Բելառուսի ԱԳՆ է կանչվել. հայտնի է պատճառը
Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար` Նարեկ Տիրատուրյանը կանչվել է Բելառուսի արտաքին գործերի նախարարություն՝...
Կա Փաշինյանի ստորագրությունը տարածաշրջանում կոմունիկացիաների բացման մասին. Լավրով
Ռուսաստանը հանդես է գալիս խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման և հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին։ «Առաջին ա...
ԵՄ-ն Բաքվին կոչ է անում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել. ԶԼՄ
ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել, գրում է EUobserver-ը՝ հղո...
Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու համար 1 անձ է ձերբակալվել․ ՔԿ
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու համար 1 անձ է ձերբակալվել։ S...