ԵՄ-ն Բաքվին կոչ է անում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել. ԶԼՄ
ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրել, գրում է EUobserver-ը՝ հղում անելով Եվրոպական հանձնաժողովի իր աղբյուրներին։
«Ժամանակն է վճռական քայլեր ձեռնարկել դեպի կայուն և հարատև խաղաղություն։ Ադրբեջանը պետք է օգտվի COP29-ի ազդակից, որպեսզի խաղաղության պայմանագիր ստորագրի Հայաստանի հետ», - ԵՀ ներկայացուցչի խոսքն է մեջբերում պարբերականը։
Աղբյուրը, վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչին, գրում է․ «Առաջվա պես լուրջ խոչընդոտներ կան մոտ ժամանակներս խաղաղության պայմանագրի ստորագրման համար, իսկ ԵՄ-ի՝ որպես ազնիվ միջնորդի դիրքորոշումը խարխլված է»։
Այդ երկրի ԱԳՆ ներկայացուցիչը ասել է, թե Ադրբեջանի նկատմամբ այսպես կոչված «Հայաստանի տարածքային պահանջների դադարեցումը» անհրաժեշտություն է երկու երկրների միջև «իրական և տևական խաղաղության պայմանագրի ստորագրման» համար:
Նմանատիպ հոդվածներ
Կա Փաշինյանի ստորագրությունը տարածաշրջանում կոմունիկացիաների բացման մասին. Լավրով
Ռուսաստանը հանդես է գալիս խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման և հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին։ «Առաջին ա...
Առուշ Առուշանյանը դատարանի որոշմամբ չի կարող պաշտոնավարել որպես Գորիսի համայնքապետ
Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշում է ընդունել կասեցնել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի լիազորությունները և զ...
Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը Բելառուսի ԱԳՆ է կանչվել. հայտնի է պատճառը
Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար` Նարեկ Տիրատուրյանը կանչվել է Բելառուսի արտաքին գործերի նախարարություն՝...
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը. ՀՀ ՊՆ
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 16-ին՝ ժամը 03։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել...