Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու համար 1 անձ է ձերբակալվել․ ՔԿ
Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու համար 1 անձ է ձերբակալվել։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
«Քրեական վարույթ է նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասի հատկանիշներով»,- նշել է Աբրահամյանը։
Երեկ Armlur.am-ը գրել էր, որ Փաշինյանն այցելել է Ռուբինյանց 2 հասցեում գտնվող իր հարազատներից մեկի տուն, և բնակիչներից մեկը պատուհանից խնձոր է նետել Փաշինյանի ուղղությամբ: Այսօր ԶԼՄ–ն հայտնել է, որ խնձոր նետելու համար ձերբակալվել է 9-րդ հարկի բնակիչ 71-ամյա Ալբերտ Առստամյանը։
Հավելենք, որ ՔՕ օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է պատիժ՝ տուգանք՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներ՝ ութսունից հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկում՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարը Բելառուսի ԱԳՆ է կանչվել. հայտնի է պատճառը
Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար` Նարեկ Տիրատուրյանը կանչվել է Բելառուսի արտաքին գործերի նախարարություն՝...
Բուլղարիան չի ուզում հայ տուրիստներ․ նոր մանրամասներ․ «Հետք»
Քաղաքացիներն ահազանգում են, որ Բուլղարիայի սահմանապահները կոպիտ և խտրական վերաբերմունք ունեն Երևանից ժամանող հայերի նկատ...
Առուշ Առուշանյանը դատարանի որոշմամբ չի կարող պաշտոնավարել որպես Գորիսի համայնքապետ
Հակակոռուպցիոն վերաքննիչ դատարանը որոշում է ընդունել կասեցնել Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի լիազորությունները և զ...
Կա Փաշինյանի ստորագրությունը տարածաշրջանում կոմունիկացիաների բացման մասին. Լավրով
Ռուսաստանը հանդես է գալիս խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքման և հաղորդակցությունների ապաշրջափակման օգտին։ «Առաջին ա...