«Կատաստրոֆիկ» նվազել է Կասպից ծովում ջրի մակարդակը. Ալիևը՝ Պուտինին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Կասպից ծովում բնապահպանական ծայրահեղ ծանր վիճակի մասին։ Նա նշել է, որ ՌԴ նախագահին ցույց է տվել, թե որքան է ծանծաղացել աշխարհի ամենամեծ լիճը։ Ըստ Ալիևի՝ Կասպից ծովում ջրի մակարդակը «կատաստրոֆիկ նվազել է»։
«Մենք պայմանավորվել ենք վերլուծել և ինչպես երկկողմ, այնպես էլ հնգակողմ ֆորմատով ուղիներ մշակել՝ կանխելու հնարավոր էկոլոգիական աղետը։ Այդ աղետի դրսևորումները մենք արդեն անզեն աչքով տեսնում ենք»,- ասել է նա։
Ավելի վաղ Ադրբեջանն ու Ռուսաստանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել կլիմայի փոփոխության և ցածր ածխածնի զարգացման հարցերի շուրջ:
Ռուսաստանն այս փուլում ակտիվ գործողություններ է ձեռնարկում մինչև 2060 թվականը ածխածնային չեզոքության հասնելու համար, Ադրբեջանը՝ մինչև 2030 թվականը ջերմոցային գազերի արտանետումները 35% -ով և մինչև 2050 թվականը՝ 40%-ով նվազեցնելու համար:
Հուշագիրը Ռուսաստանին և Ադրբեջանին թույլ կտա համատեղ կլիմայական նախագծեր և հետազոտություններ սկսել ջերմոցային գազերի կլանումը մեծացնելու և արդյունաբերական արտանետումները նվազեցնելու համար: Նոր փաստաթուղթը երկրներին թույլ կտա ներդնել ջերմոցային գազերի ցածր, զրոյական և բացասական արտանետումներով համատեղ տեխնոլոգիաներ, այդ թվում՝ ածխածնի որսման, օգտագործման և պահպանման, վերականգնվող և այլ ցածր արտանետումների էներգիայի աղբյուրների և ջրածնային տեխնոլոգիաներ:
Հուշագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից և գործում է 5 տարի: Դրա իրականացման շրջանակներում Ռուսաստանը և Ադրբեջանը մտադիր են խորհրդակցություններ անցկացնել կլիմայի փոփոխության հարցերի շուրջ տարբեր երկկողմ և բազմակողմ հարթակներում, ներառյալ՝ Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիան և ՄԱԿ-ի այլ հարթակները:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը ասուլիս կհրավիրի
Ըստ Auroranews-ի տեղեկությունների՝ օգոստոսի 31-ին՝ ժամը 12-ին, Նիկոլ Փաշինյանը ասուլիս է հրավիրելու։
Վլադիմիր Պուտինի` Ադրբեջան այցի ժամանակ ստորագրվել է վեց փասթաթուղթ
Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևի ու Վլադիմիր Պուտինի նեղ և ընդլայնված կազմով հանդիպումներից հետո ստորագրվել...
Ռուսաստանը Թուրքիային կոշտ զգուշացում է արել
Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի և Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Թանժու Բիլգիչի հանդիպ...
Բաքուն կկարգավորի ՀՀ-ի հետ հարաբերությունները, սակայն հայկական կողմը որևէ պահանջ չպետք է ունենա
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի դերը 2020 թվականին առանցքային է եղել Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը լու...