ՀԱՄԱՍ-ը՝ Գազայում հրադադարի շուրջ բանակցությունների մասին
Գազայի հատվածում հրադադարի և Պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման պատանդների ազատ արձակման շուրջ բանակցությունները, որոնք տեղի էին ունենում Կատարում, անհաջող են անցել։ Այս մասին Sky News-ին տված հարցազրույցում ասել է Լիբանանում իսլամական ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչ Ահմեդ Աբդել Հադին,փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Նրա խոսքով, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի լավատեսական վերաբերմունքը Կատարում տեղի ունեցած բանակցությունների արդյունքների վերաբերյալ չի համապատասխանում իրերի իրական վիճակին։
«Բայդենի վարչակազմը փորձում է ցույց տալ, որ իրավիճակը բարենպաստ է, սակայն առաջին փուլը ցույց տվեց, որ բարելավում չկա»,- ասել է նա։
«Միջնորդները մեզ ասացին, որ վիճելի կետերը չեն լուծվել, և Նեթանյահուն առաջ է քաշել լրացուցիչ պայմաններ և էլ ավելի բարդացրել բանակցությունները», - ասել է ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԶՈւ-ն նոր բնակավայր է վերահսկողության տակ վերցրել
Ռուս զինծառայողները վերահսկողության տակ են վերցրել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Սվիրիդոնովկա բնակավայրը։ Այս...
Ալաուդինովը՝ Կուրսկում տիրող իրավիճակի մասին
Կուրսկի ուղղությամբ Ուկրաինայի զինված ուժերի մեծ թվով զինվորականներ են ոչնչացվել, իրավիճակը վերահսկելի է։ Այս մասին...
Ուկրաինայի ԶՈՒ-ն գնդակոծել է ՌԴ Շեբեկինսկի շրջանը. կա տուժածներ
Ուկրաինայի Զինված ուժերի կողմից ՌԴ Շեբեկինսկի շրջանի Նովայա Տավոլժանկա գյուղի գնդակոծության հետևանքով երկու կին է վիրավո...
Լիբանանի հարավում պայթյունի հետևանքով ՄԱԿ-ի խաղաղապահներ են վիրավորվել
Լիբանանի հարավում պայթյունի հետևանքով ՄԱԿ-ի երեք խաղաղապահ է վիրավորվել: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վ...