98 տարեկանում մահացել է շվեցարահայ, ՀՀ ազգային հերոս հայտնի բարերարը
98 տարեկանում մահացել է ՀՀ ազգային հերոս, բարերար Տիգրան Իզմիրլյանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Իզմիրլյանի մահվան կապակցությամբ` շեշտելով նրա մեծ ավանդը ՀՀ տարբեր ոլորտներում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
«Պարոն Իզմիրլյանի գլխավորությամբ «Իզմիրլյան» հիմնադրամը Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր: Հայաստանի անկախությունից ի վեր Տիգրան Իզմիրլյանն իր նախաձեռնություններով եղել է Հայաստանի Հանրապետության հանդեպ սիրո արտահայտման վառ օրինակ՝ նպաստելով մեր երկրում կրթության, առողջապահության ու այլ բնագավառների զարգացմանը»,–գրել է Փաշինյանը:
Նա հիշեցրել է, որ Տիգրան Իզմիրլյանի գործունեությանն արժանին մատուցելու և իրենց գնահատանքն արտահայտելու նպատակով այս տարի բարերարին շնորհվել է Հայաստանի ազգային հերոսի կոչումը:
«Տիգրան Իզմիրլյանը հավերժ կմնա հայ ժողովրդի արժանի զավակ: Իմ ցավակցություններն եմ հայտնում Իզմիրլյանների ընտանիքին, հարազատներին և գործընկերներին՝ այս դժվար պահին մաղթելով նրանց ուժ և համբերություն»,–նշել է վարչապետը:
Նշենք, որ տարիներ շարունակ «Իզմիրլյան» հիմնադրամի միջոցներով Հայաստանի և Արցախի տարբեր ոլորտներում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնցից է Հայ առաքելական եկեղեցու հովանավորությամբ գործող «Իզմիրլյան» բժշկական կենտրոնը: Տիգրան Իզմիրլյանը Հայաստանի բարձրագույն պարգևներից ստացել է նաև Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշան:
Նշենք, որ շվեյցարահայ բարերար Տիգրան Իզմիրլյանը ծնվել է 1926 թվականին, ունի 3 երեխա 2 ամուսնությունից։
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվանից սպասվում է եղանակային փոփոխություններ
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 19-ին, 21-22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ին և 23-ին կ...
Ո՞ր ճանապարհները փակ կլինեն այսօր. մանրամասներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Ախթալայի նոր (ժամանակավոր) կամրջի կառ...
Էլինա Ավանեսյանը դուրս է եկել 1/8 եզրափակիչ
Էլինա Ավանեսյանը հաղթեց Ելենա Օստապենկոյին և դուրս եկավ Ցինցինատիի մրցաշար 1/8 եզրափակիչ։ Հանդիպման հաշիվը 2-6, 6-2, 6-2...
Բոլոր այն հասցեները, որտեղ այսօր հոսանք չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին «Հայաստանի էլեկտրական ցան...