Տավուշում ձախողվել է 1 միլիարդ 218 միլիոն դրամանոց դպրոցաշինության ծրագիրը

 Լրագրող Ոսկան Սարգսյանը անդրադարձել է Կառավարության՝ Տավուշում դպրոցաշինության ծրագրին․

 

«62 բնակավայր ունեցող Տավուշի մարզում ընդամենը 4 դպրոցի շենք է կառուցվում՝ Կիրանցում, Գանձաքարում, Բագրատաշենում, Դովեղում։ Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Դովեղ գյուղի դպրոցի շինարարությունը շուրջ 5 ամիս դադարեցված է։ Դպրոցի շինարարությունը սկսվել է 2022թվականի վերջին, շինարարության ավարտի ժամկետի երկարաձգումից հետո, այն պետք է ավարտվեր 2024թվականի հունիսի կեսին։ Դպրոցի շենքը կառուցվում էր պետական բյուջեի 1 միլիարդ 218 միլիոն դրամ ֆինանսավորմամբ, շինարարությունը իրականացնում էր «Կանժիլստրոյ» ՍՊԸ-ն»,- մանրամասնել է լրագրողը։


Նա Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում է արել՝ ե՞րբ է գործարկվելու Դովեղի նորակառույց դպրոցը։ Մարզպետարանից պատասխանել են․«Դովեղի նորակառույց դպրոցի շինարարական աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել է կապալառուի ոչ պատշաճ աշխատանքների պատճառով»: