«Կրոկուս Սիթի Հոլի» գործով անցնողներին նոր մեղադրանք է առաջադրվել
Քննությունը նոր մեղադրանք է առաջադրել «Կրոկուս Սիթի Հոլում» իրականացրած ահաբեկչության ենթադրյալ կատարողներին` ահաբեկչական կազմակերպության մեջ ներգրավված լինելու և ահաբեկչություն իրականացնելու նպատակով ուսուցում անցնելու հոդվածներով։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, տեղեկանում ենք Մոսկվայի Բասմանի դատարանի հրապարակած նյութերից։
«205-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետ (կազմակերպած խմբի կազմում ահաբեկչության իրականացում, որը հանգեցրել է մահվան), 205.5–րդ հոդվածի 2-րդ մաս (մասնակցություն ահաբեկչական կազմակերպությանը), 205.3–րդ հոդված (ուսուցում ահաբեկչական գործունեություն իրականացնելու նպատակով), 222–րդ հոդված 4 մաս (կազմակերպած խմբի կազմում զենքի ապօրինի շրջանառություն)», – դատավոր Եվգենիա Նիկոլաևան թվարկել է ՔՕ–ի հոդվածները։
Նախկինում այս երկու հոդվածերի մասին տեղեկություն չի եղել։
Այսօր Բասմանի դատարանը մինչև նոյեմբերի 22-ը երկարացրեց ահաբեկչության ենթադրյալ կասկածյալներ Դալերդժոն Միրզոևի, Մուրոդալի Ռաչաբալիզոդեի, Մուհամադսոբիր Ֆայզովի և Շամսիդին Ֆարիդունիի կալանքի և գործի քննության ժամկետները։
Մերձմոսկովյան Կրասնոգորսկ քաղաքում գտնվող «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում ահաբեկչություն էր տեղի ունեցել մարտի 22-ին. հարձակվողները կրակ էին բացել շենքում գտնվող մարդկանց ուղղությամբ և հրդեհել դահլիճը։ 145 մարդ էր մահացել, ավելի քան 550–ը տուժել էին։
Ահաբեկչության գործով 12 մարդ էր կալանավորվել։ Կասկածյալներից 4-ին ի սկզբանե մեղադրանք էր առաջադրվել կազմակերպված խմբավորման կազմում մահի հանգեցրած ահաբեկչություն իրականացնելու, իսկ մյուսներին` այդ հանցագործության կատարմանն աջակցելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Հրազդանի կիրճում ստեղծված հակասանիտարական վիճակի հետ կապված իրականացվել է նմուշառում. ինչ է հայտնի
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Երեկ Երևանի Հրազդանի կիրճում վթարվել էր հսկայական կոյուղատար խողովակը։ Ամբողջ կեղտաջուրը հոսում էր հարակից փո...
Հայտնի է, թե քանի անձ է ձերբակալվել Երևանում ուժեղացված ծառայության ընթացքում
ՆԳՆ ոստիկանությունը, օգոստոսի 14-ի երեկոյան, մայրաքաղաքում իրականացրել է ուժեղացված ծառայություն։ Ներգրավված են եղել քրե...
ՀՀ–ում այսուհետ Հայրերի տոն օր կլինի. հայտնի է, թե երբ կնշվի այն
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել հունիսը 17-ը նշել որպես Հայրերի օր:ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակ...
Սեպտեմբերի 1-ից տաքսիները ևս ՀԴՄ կտրոն պետք է տան․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում մարդատար-տաքսի ավտոմոբիլնե...