Իրավապահները գտել են մոր պարանոցը կտրած որդուն
Շենգավիթում օգոստոսի 15-ին ժամը 09։50-ին շտապօգնության կայանից ահազանգ է հնչել, որ «վիզը կտրած» քաղաքացի կա Բագրատունյաց փողոցի բնակարաններից մեկում։ Դեպքի վայր շտապած իրավապահները գտել են Գ. Կ-ի դիակը եւ պարզել, որ նույն օրը ժամը 08։55-ին սուր կտրող-ծակող գործիքով վերջինիս սպանել է որդին՝ 1998 թվականի ծնված Գ. Գ-ն, որը դիմել էր փախուստի։
ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ երեկ գիշեր ժամը 21։45-ին Գ․ Նժդեհի փ. 56Ա հասցեի մոտից Գ. Գ․-ն հայտնաբերվել ու ձերբակալվել է։
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 15-ին՝ ժամը 09:50-ին, Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Բագրատունյաց փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 65-ամյա կնոջ դի՝ պարանոցի շրջանում կտրած վնասվածքով, հայտնում են ՀՀ ՔԿ-ից։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե քանի անձ է ձերբակալվել Երևանում ուժեղացված ծառայության ընթացքում
ՆԳՆ ոստիկանությունը, օգոստոսի 14-ի երեկոյան, մայրաքաղաքում իրականացրել է ուժեղացված ծառայություն։ Ներգրավված են եղել քրե...
ՀՀ–ում այսուհետ Հայրերի տոն օր կլինի. հայտնի է, թե երբ կնշվի այն
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել հունիսը 17-ը նշել որպես Հայրերի օր:ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակ...
Սեպտեմբերի 1-ից տաքսիները ևս ՀԴՄ կտրոն պետք է տան․ ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտնում մարդատար-տաքսի ավտոմոբիլնե...
Հրազդանի կիրճում ստեղծված հակասանիտարական վիճակի հետ կապված իրականացվել է նմուշառում. ինչ է հայտնի
ԹԱՐՄԱՑՎԱԾ. Երեկ Երևանի Հրազդանի կիրճում վթարվել էր հսկայական կոյուղատար խողովակը։ Ամբողջ կեղտաջուրը հոսում էր հարակից փո...