Ո՞րքան գումար է գանձնվել 7 ամսում Հայաստանում իրավախախտում կատարած հնդիկներից
2024թ. 7 ամիսների ընթացքում առանց վավերական վիզայի կամ կացության կարգավիճակի Հայաստանի տարածքում բնակվելու համար վարչական պատասխանատվության են ենթարկվել Հնդկաստանի 441 քաղաքացիներ, որոնց նկատմամբ իրականացված վարչական վարույթների արդյունքում գանձվել է 22․500․000 ՀՀ դրամ: Այս մասին News.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել եին ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից:
Համաձայն ՀՀ օրենսգրքի 201-րդ հոդվածի 1-ին մասի՝ օտարերկրացիների կողմից Հայաստանի Հանրապետությունում առանց վավերական արտոնագրի կամ կացության կարգավիճակի կամ անվավեր փաստաթղթերով բնակվելը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ երթևեկության կարգը խախտելն առաջացնում է տուգանքի նշանակում` Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի 50-ապատիկից մինչև 100-ապատիկի չափով:
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից 2023 թվականի ընթացքում առանց վավերական վիզայի կամ կացության կարգավիճակի ՀՀ տարածքում բնակվելու համար վարչական պատասխանատվության են ենթարկվել Հնդկաստանի 8284 քաղաքացիներ:
Նմանատիպ հոդվածներ
«Որևէ քաղաքացու մեկ այլ քաղաքացու փոխարեն ԶՈՒ զորակոչելու վերաբերյալ հրապարակումներն անհեթեթ և անհիմն են». ՊՆ
Վայոց ձորի մարզի բնակիչ Սյուզաննա Մուրադյանը պնդում է՝ ունի ՀՀ ՊՆ ռազմաբժշկական վարչության տրամադրած փաստաթուղթը, որի հա...
Սամվել Մարտիրոսյանը կրկին զգուշացնում է
Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ կրկին զգուշացնելով վերջին շ...
Հայտնի է, թե քանի անձ է ձերբակալվել Երևանում ուժեղացված ծառայության ընթացքում
ՆԳՆ ոստիկանությունը, օգոստոսի 14-ի երեկոյան, մայրաքաղաքում իրականացրել է ուժեղացված ծառայություն։ Ներգրավված են եղել քրե...
ՀՀ–ում այսուհետ Հայրերի տոն օր կլինի. հայտնի է, թե երբ կնշվի այն
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում է ընդունել հունիսը 17-ը նշել որպես Հայրերի օր:ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակ...