Հասարակություն

Թուրքիայում սպառնացել են արգելափակել Տելեգրամը. հայտնի է պատճառը

Թուրքիայում սպառնացել են արգելափակել Տելեգրամը. հայտնի է պատճառը
Թուրքիայում սպառնացել են արգելափակել Տելեգրամ մեսենջերը, եթե ծառայությունը շարունակի անտեսել իշխանությունների խնդրանքները։ Նրանք հազարից ավելի հարցումներ են ուղարկել հավելվածում անօրինական…

Թուրքիայում սպառնացել են արգելափակել Տելեգրամ մեսենջերը, եթե ծառայությունը շարունակի անտեսել իշխանությունների խնդրանքները։ Նրանք հազարից ավելի հարցումներ են ուղարկել հավելվածում անօրինական բովանդակության վերաբերյալ, գրում է Daily Sabah թերթը։


Իշխանությունները հավելվածից պահանջում են տեղեկություններ հրապարակել թմրամիջոցների ապօրինի շրջանառության, երեխաների սեռական բռնության, մարմնավաճառության և մոլախաղերի հետ կապված ալիքների ադմինիստրատորների և մասնակիցների մասին: Ենթադրվում է, որ կարգավորիչն ավելի քան հազար նամակ է ուղարկել մեսենջերին, սակայն դրանցից ոչ մեկին պատասխան չի ստացել:


Օգոստոսի 2-ին Թուրքիայի իշխանությունները երկրում արգելափակել են Instagram սոցիալական ցանցը։ օգոստոսի 10-ին այն ապաշրջափակվել է։ X սոցիալական ցանցում Թուրքիայի ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն ասել է, որ Instaram-ի ներկայացուցիչները կառավարությանը խոստացել են «միասին աշխատել օգտատերերի գրաքննության ուղղությամբ»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250