ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանգլադեշի վարչապետը հրաժարական է տվել և լքել երկիրը
Բանգլադեշի վարչապետ Շեյխ Հասինան հրաժարական է տվել անկարգությունների ֆոնին և լքել երկիրը: Այս մասին News 18 հեռուստաալիքը հայտնել Է X սոցցանցում:
«Հասինան հրաժարական տվեց։ Նա կարող էր լքել երկիրը և մեկնել Ֆինլանդիա», — ասվում է գրառման մեջ։
Մինչ այդ հաղորդվում էր, որ Շեյխ Հասինան և նրա քույրը լքել են Գանաբհաբանի պալատը և գնացել ավելի անվտանգ վայր: Միաժամանակ հազար ցուցարարներ ներխուժել են վարչապետի նստավայր։
Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում եւ ամբողջ երկրում բողոքի ցույցեր են սկսվել իշխանությունների հետ բազմօրյա «չհամագործակցության ակցիայի» մասին հայտարարությունից հետո, որը կիրակի օրը սկսել է «խտրականության դեմ ուսանողական շարժում» կազմակերպությունը: Հակակառավարական դիրքերում կանգնած ուսանողների, ոստիկանության և կառավարության կողմնակիցների բախումները վերաճել են անկարգությունների:
Բանգլադեշի կառավարությունը Դաքքայում եւ երկրի այլ քաղաքներում պարետային ժամ է սահմանել տեղական ժամանակով ժամը 18:00-ից մինչեւ հատուկ կարգադրություն: Սկսվող շաբաթվա երկուշաբթի, երեքշաբթի և չորեքշաբթի օրերը հայտարարվում են հանգստյան օրեր ամբողջ երկրում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված և այժմ ընթացքի մեջ գտնվող ծրագ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանգլադեշում ցուցարարները ավերում են վարչապետ Հասինայի հոր հուշարձանը
Բանգլադեշում ցուցարարները փորձում են քանդել երկրի առաջին ղեկավար և պաշտոնաթող վարչապետ Շեյխ Հասինայի հոր՝ Մուջիբուր Ռահմ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քննարկվում է «Վեոլիա Ջուր»-ի հետ պայմանագիրի վերանայումը. Կամո Արեյան
Երևան քաղաքին պետք է հեղեղատար նոր համակարգ։ Այս մասին այսօր քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց ք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստեփանակերտում դժոխքը շարունակվում է, էթնիկ զտումներն Ադրբեջանի դեմքն են. Թերքոթ
Ամերիկահայ բարերար և իրավաբանական գիտությունների թեկնածու Աննա Աստվածատուրյան Թերքոթն X-ի միրոբլոգում տեսանյութ է տեղադր...