ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայի խորհրդարանում արյունահեղություն է եղել
Թուրքիայի Ազգային մեծ ժողովում (խորհրդարանում) պատգամավորները կռվել են, գրում է թուրքական BBC ծառայությունը։
Նշվում է, որ Թուրքիայի խորհրդարանը գումարվել է խորհրդարանի նախագահ Նուման Քուրթուլմուշի կոչով՝ Գեզի այգու գործով բանտարկված ու աշխատանքից ազատված Ջան Աթալայի գործով։
Ծեծկռտուքը սկսվել է խորհրդարանում Թուրքիայի աշխատավորական կուսակցության Ստամբուլի պատգամավոր Ահմեդ Շիքի ելույթից հետո։
Նայելով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) պատգամավորների շարքերին՝ Շիքն ասել է. «Դուք ամոթ չունեք։ Դուք նվազագույն ամոթ չունեք։ Դուք արժանապատվություն չունեք»։ Սրանից հետո ամբիոն են բարձրացել ԱԶԿ-ի անդամները։
ԱԶԿ խմբակցության նախագահ Աբդուլլա Գյուլերը բղավել է Շիկին. «Բերանդ փակիր», ինչից հետո Շիկը հայհոյել է նրա հասցեին։
ԱԶԿ պատգամավոր Ալփայ Օզալանը հարվածել է Ահմեդ Շիքին, և պատգամավորների միջև ծեծկռտուք է սկսվել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեկնարկել է Պուտին-Ալիև հանդիպումը՝ ընդլայնված ձևաչաձով
Բաքվում մեկնարկել է Մեկնարկել է Պուտին-Ալիև հանդիպումն՝ ընդլայնված ձևաչափով։ ՌԴ նախագահը շեշտադրել է, որ Ռուսաստանի կառա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված և այժմ ընթացքի մեջ գտնվող ծրագ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստեփանակերտում դժոխքը շարունակվում է, էթնիկ զտումներն Ադրբեջանի դեմքն են. Թերքոթ
Ամերիկահայ բարերար և իրավաբանական գիտությունների թեկնածու Աննա Աստվածատուրյան Թերքոթն X-ի միրոբլոգում տեսանյութ է տեղադր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինչ այսօր ես Փաշինյանին չեմ հանդիպել, և որևէ հարց չենք քննարկել. Շահրամանյան
«Մինչ այսօր ես Փաշինյանին չեմ հանդիպել, և որևէ հարց չենք քննարկել»,- ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը: Հիշեցնեն...