ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արսեն Հարությունյանը 1/4 եզրափակչում պարտվեց ուզբեկ Գուլոմջոն Աբդուլաևին
Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 8-ին պայքարի մեջ մտած աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, Մ23 աշխարհի կրկնակի չեմպիոն Արսեն Հարությունյանը (57 կգ) չհաղթահարեց երկրորդ շրջանի արգելքը:
Քառորդ եզրափակիչում Հարությունյանը գոտեմարտեց ուզբեկ Գուլոմժոն Աբդուլաեւի հետ եւ պարտվեց 5:12 հաշվով:
Առաջին մրցափուլում Արսեն Հարությունյանը նախ մեկ միավոր վաստակեց, ապա մրցակիցը երկու միավորանոց հնարքով առաջ անցավ հաշվի մեջ: Եւս երկու միավոր իր հաշվին Հարությունյանը ավելացնելուց հետո Աբդուլաեւը չորս միավորանոց հնարքով հաշիվը դարձրեց 6:3:
Երկրորդ մրցափուլում Աբդուլաեւը հարմար բռնվածքով երկու գլորումներով հաշիվը դարձրեց 10:3: Արսեն Հարությունյանը պատասխան գրոհում գցեց եւ գլորեց մրցակցին: Հաշիվը դարձավ 10:7՝ Աբդուլաեւի առավելությամբ:
Ուզբեկ ըմբիշի անկյունը բողոքարկեց, մրցավարները բավարարեցին եւ Արսեն Հարությունյանի հաշվից երկու միավոր հանեցին:
Մինչեւ գոտեմարտի ավարտն ուզբեկ ըմբիշը եւս երկու միավոր վաստակեց: Գոտեմարտն ավարտվեց Աբդուլաեւի հաղթանակով՝ 12:5:
Մեկնարկային 1/8 եզրափակիչում Հարությունյանը 13:3 հաշվով հաղթել էր Մեքսիկայի ներկայացուցիչ Ռոման Բրավո-Յանգին:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հատված Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտից
Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր, ազատ ոճային ըմբիշ Արսեն Հարությունյանը Օլիմպիա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փարիզ-2024. Արթուր Ալեքսանյանը հաղթանակ տարավ 9:0 հաշվով
Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե եւ բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի չեմպիոն, Եվրոպայի 7-ակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը դո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արթուր Ալեքսանյանը դուրս եկավ օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչ
Գյումրեցի ըմբիշը պարտության մատնեց Ուզբեկստանի ներկայացուցչին։Հայաստանի ըմբշամարտի հավաքականի անդամ, օլիմպիական խաղերի ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մալխաս Ամոյանը Փարիզի օլիմպիական խաղերի կիսաեզրափակիչում է
1/8 եզրափակիչում Մալխաս Ամոյանը գոտեմարտել էր Ֆինլանդիայի ներկայացուցիչ Ջոնի Կունարի Սարկինենի հետ և ժամանակից շուտ 8։0...