ՌԴ ԶՈւ-ն կասեցնում է Կուրսկի ուղղությամբ ուկրաինական զինված ուժերի ներխուժման փորձերը

Ռուսական զորքը կասեցնում է Ուկրաինայի զինված ուժերի առանձին ստորաբաժանումների՝ Կուրսկ ներխուժելու փորձերը։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։


Գերատեսչության տվյալներով՝ «Հյուսիս» զորքի ստորաբաժանումները ՌԴ ԱԴԾ-ի հետ համատեղ շարունակում են ոչնչացնել ուկրաինական զինված կազմավորումներին Կուրսկի Սուջայի և Կորենևոյի շրջաններում, որոնք տեղակայված են ռուս-ուկրաինական սահմանի անմիջական հարևանությամբ։ Իրականացվում է կենդանի ուժի և տեխնիկայի կրակային խոցում։


«Պետական սահմանը պահպանող ստորաբաժանումները սահմանապահների, պահեստազորայինների, ավիացիայի հետ համատեղ օրվա ընթացքում հակառակորդի առաջխաղացում թույլ չեն տվել», - ասվում է հաղորդագրության մեջ:


Կուրսկի փոխմարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրեյ Բելոստոցկին Առաջին ալիքին տված հարցազրույցում ասել է, որ ՌԴ զինվորականներն ակտիվ գործողություններ են իրականացնում Սուջայի տարածքում, զորքերը հետ են մղում Ռուսաստանի սահմաններից դուրս:


ՌԴ ՊՆ–իտվյալով՝ մեկ օրում հակառակորդը կորցրել է շուրջ 400 զինծառայող և 32 միավոր զրահատեխնիկա, այդ թվում՝ տանկ, չորս զրահամեքենա, երեք հետևակի մարտական մեքենա և 24 մարտական «Կոզակ» զրահապատ մեքենա:


Կուրսկի ուղղությամբ մարտական գործողությունների մեկնարկից ի վեր հակառակորդը կորցրել է 660 զինծառայող և82 միավոր զրահատեխնիկա, այդ թվում ՝ ութ տանկ, 12 զրահամեքենա, հետևակի վեց մարտական մեքենա, 55 մարտական զրահապատ մեքենա և ապապատնեշման ինժեներական մեքենա։


Նշենք, որ Կուրսկի մարզի սահմանամերձ հատվածներից տարհանվել է շուրջ 3 հազար խաղաղ քաղաքացի։


Հիշեցնենք` ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն ավելի վաղ հայտնել էր, որ օգոստոսի 6-ին՝ առավոտյան ժամը 5: 30-ին, Ուկրաինայի զինված ուժերի շուրջ հազար հոգանոց խմբավորումն անցել է հարձակման` նպատակ ունենալով տարածքներ գրավել Կուրսկի մարզում։ Ուկրաինական զինուժի առաջխաղացումը դեպի ՌԴ տարածքի խորքը կասեցվել է։ ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը նշել էր, որ Կուրսկի մարզում գործողությունը կավարտվի, երբ հակառակորդը կկջախջախվի, իսկ ռուսական զորքը դուրս կգա ՌԴ պետական սահման։


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով Կուրսկի մարզում տիրող իրավիճակը, հայտարարել է, որ Կիևի ռեժիմը հերթական լայնածավալ սադրանքն է ձեռնարկել, անկանոն կրակոցներ է արձակում, այդ թվում՝ քաղաքացիական թիրախների ուղղությամբ: