Հնդկաստանն առաջին անգամ բազմազգ զորավարժություններ է հյուրընկալում
Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգում օգոստոսի 6-ին մեկնարկել են ռազմաօդային ուժերի առաջին բազմազգ զորավարժությունները, որոնց մասնակցում են ռազմական ինքնաթիռներ Ֆրանսիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից և Իսպանիայից։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of India պարբերականը։
Զորավարժությունների առաջին փուլը կավարտվի օգոստոսի 14-ին, իսկ երկրորդ փուլը կանցկացվի Ռաջաստանի նահանգում օգոստոսի 29-ից մինչև սեպտեմբերի 12-ը։ Զորավարժություններին կմասնակցեն 67 կործանիչներ և ռազմական ինքնաթիռներ 10 երկրներից և դիտորդներ 18 երկրներից։ Հնդկաստանը կմասնակցի 75-80 կործանիչ ինքնաթիռներով, ռազմական ինքնաթիռներով և ուղղաթիռներով։
Զորավարժությունների նպատակն է ամրապնդել Հնդկաստանի զինված ուժերի փոխգործունակությունը և ռազմավարական համագործակցությունը ամբողջ աշխարհում։Բացի այդ, Հնդկաստանը ներկայացնում է իր պաշտպանական արդյունաբերության կարողությունները զորավարժությունների շրջանակներում կազմակերպված ցուցադրությունների միջոցով։
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայող Կարեն Կարապետյանի սպանության շարժառիթ է հանդիսացել վրեժխնդրությունը. ՔԿ
Պարզվել են 2024 թ․ հունվարի 9-ին կատարված զինծառայող Կարեն Կարապետյանի սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժա...
Կուրսկում շարունակվում են գրոհները, սահմանվել է արտակարգ դրության ռեժիմ
ՌԴ Կուրսկի մարզում ուկրաինական ուժերի հարձակումների պատճառով արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել՝ ուկրաինական ուժերի ներ...
«Ախմատ» հատուկ նշանակության ուժերի ջոկատը ժամանել է Կուրսկի մարզ
«Ախմատ» հատուկ նշանակության ստորաբաժանումների ջոկատներից մեկը ժամանել է ՌԴ Կուրսկի մարզ։ Այս մասին հայտարարել է ՌԴ զինվա...
ՌԴ ԶՈւ-ն կասեցնում է Կուրսկի ուղղությամբ ուկրաինական զինված ուժերի ներխուժման փորձերը
Ռուսական զորքը կասեցնում է Ուկրաինայի զինված ուժերի առանձին ստորաբաժանումների՝ Կուրսկ ներխուժելու փորձերը։ Տեղեկությունը...