Կուրսկում շարունակվում են գրոհները, սահմանվել է արտակարգ դրության ռեժիմ
ՌԴ Կուրսկի մարզում ուկրաինական ուժերի հարձակումների պատճառով արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել՝ ուկրաինական ուժերի ներթափանցման հետևանքները վերացնելու համար։ Այս մասին հայտնել է Կուրսկի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովը:Նա նաև հայտնել է, որ մարզի երկնքում խոցվել են անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ։«Այս գիշեր և առավոտյան Կուրսկի մարզում հակաօդային պաշտպանության ուժերը խոցել են ուկրաինական ինքնաթիռային տիպի վեց անօդաչու թռչող սարք և ևս հինգ հրթիռ», - գրել է Սմիրնովն իր Telegram ալիքում։
Կուրսկի մարզը լայնածավալ հարձակման է ենթարկվել օգոստոսի 6-ից։ Օգոստոսի 7-ին մարզում շարունակվող մարտերի ընթացքում վիրավորվել է ռազմական թղթակից Եվգենի Պոդդուբնին, որը գտնվում է ծանր վիճակում։ՌԴ Բելգորոդի մարզում ևս հարձակումներ են տեղի ունեցել։
Օգոստոսի 8-ի առավոտյան Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է, որ գիշերը ՀՕՊ ուժերն ուկրաինական 14 ԱԹՍ են խոցել Բելգորոդի մարզի տարածքում։ Ըստ նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովի՝ մարզը վերջին 1 օրվա ընթացքում 86 անգամ հարձակման է ենթարկվել։ Գնդակոծությունների և ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով 16 մարդ է վիրավորվել։
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայող Կարեն Կարապետյանի սպանության շարժառիթ է հանդիսացել վրեժխնդրությունը. ՔԿ
Պարզվել են 2024 թ․ հունվարի 9-ին կատարված զինծառայող Կարեն Կարապետյանի սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժա...
«Ախմատ» հատուկ նշանակության ուժերի ջոկատը ժամանել է Կուրսկի մարզ
«Ախմատ» հատուկ նշանակության ստորաբաժանումների ջոկատներից մեկը ժամանել է ՌԴ Կուրսկի մարզ։ Այս մասին հայտարարել է ՌԴ զինվա...
ՌԴ ԶՈւ-ն կասեցնում է Կուրսկի ուղղությամբ ուկրաինական զինված ուժերի ներխուժման փորձերը
Ռուսական զորքը կասեցնում է Ուկրաինայի զինված ուժերի առանձին ստորաբաժանումների՝ Կուրսկ ներխուժելու փորձերը։ Տեղեկությունը...
Հնդկաստանն առաջին անգամ բազմազգ զորավարժություններ է հյուրընկալում
Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգում օգոստոսի 6-ին մեկնարկել են ռազմաօդային ուժերի առաջին բազմազգ զորավարժությունները, որոնց...