«Ախմատ» հատուկ նշանակության ուժերի ջոկատը ժամանել է Կուրսկի մարզ
«Ախմատ» հատուկ նշանակության ստորաբաժանումների ջոկատներից մեկը ժամանել է ՌԴ Կուրսկի մարզ։ Այս մասին հայտարարել է ՌԴ զինված ուժերի գլխավոր ռազմաքաղաքական վարչության պետի տեղակալ, «Ախմատ» հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատար գեներալ-մայոր Ապտի Ալաուդինովը։«Թանկագին ընկերներ, ես արդեն գտնվում եմ Կուրսկի մարզում, և «Ախմատ» հատուկ նշանակության ստորաբաժանումների ջոկատներից մեկը գտնվում է այստեղ:
Մենք կամաց-կամաց այստեղ արդեն հաստատվել ենք, կանենք մեր գործը հանուն մեր պետության բարօրության», - Ալաուդինովի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։Ըստ «Ախմատ»-ի հրամանատարի՝ իրադրությունը Կուրսկի մարզում, որտեղ Ուկրաինայի զինված ուժերն անցել են սահմանը, ծայրահեղ չէ։ Նրա պնդմամբ՝ ուկրաինական ուժերը շուտով կոչնչացվեն։ «Ոչ մի ծայրահեղ, ողբերգական բան չի եղել: Այո, հակառակորդը մտել է սահմանամերձ տարածքներ, մի քանի բնակավայրեր գրավված են հակառակորդի կողմից:
Նա փորձում է առավելագույնս առաջ գնալ…. Այնուամենայնիվ, կրկնվեմ, Աստված տա, մոտ ապագայում այս հարցն ավարտվի: Այդ ուժերը կոչնչացվեն, և հատուկ ռազմական գործողությունն այս տարի կավարտվի Ռուսաստանի հաղթանակով», - նշել է գեներալ-մայորը:
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայող Կարեն Կարապետյանի սպանության շարժառիթ է հանդիսացել վրեժխնդրությունը. ՔԿ
Պարզվել են 2024 թ․ հունվարի 9-ին կատարված զինծառայող Կարեն Կարապետյանի սպանության մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժա...
Կուրսկում շարունակվում են գրոհները, սահմանվել է արտակարգ դրության ռեժիմ
ՌԴ Կուրսկի մարզում ուկրաինական ուժերի հարձակումների պատճառով արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել՝ ուկրաինական ուժերի ներ...
ՌԴ ԶՈւ-ն կասեցնում է Կուրսկի ուղղությամբ ուկրաինական զինված ուժերի ներխուժման փորձերը
Ռուսական զորքը կասեցնում է Ուկրաինայի զինված ուժերի առանձին ստորաբաժանումների՝ Կուրսկ ներխուժելու փորձերը։ Տեղեկությունը...
Հնդկաստանն առաջին անգամ բազմազգ զորավարժություններ է հյուրընկալում
Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգում օգոստոսի 6-ին մեկնարկել են ռազմաօդային ուժերի առաջին բազմազգ զորավարժությունները, որոնց...