Լաստանավի կարիք դեպի ՌԴ չկա. Պապոյան
Լաստանավին զուգահեռ ՌԴ-ն մեծացրել է թողունակությունը Լարսի միջոցով, որի պարագայում լաստանավի կարիքը չկա: Լաստանավը վարձակալվել է, բայց հիմա դրա կարիքը չկա: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:
«Մեր տնտեսավարողները շարունակում են օգտվել այդ ճանապարհից, և թեկուզ հերթերի միջոցով դա ավելի նախընտրելի է, իմ կարծիքով դրանք առաջիկայում կքչանան, և այդ խնդիրները կլուծվեն:
Կա տեխնիկատնտեսական ուսումնասիրություն չոր նավահանգստի հետ կապված, որտեղ նշված է, որ որոշակի պայմանների առկայության պարագայում այդ պրոյեկտն արդյունավետ է, որոշների պարագայում՝ ոչ: Մենք հետևում ենք գործընթացին, այն պահին, երբ որ մենք կհամարենք, որ նպատակահարմար է մտնել այդ գործընթացի մեջ՝ կմտնենք, քանի դեռ ոչ՝ ոչ»,- ասել է Պապոյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ–ն, Իրանը և Հնդկաստանը գործարկում են առևտրային երթուղի. եռակողմ հանդիպում է նախատեսվում․ Sputnik
Շուտով եռակողմ հանդիպում տեղի կունենա Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ առևտրային երթուղու գործարկման վերաբեր...
Պատմական ռեկորդային անկում․ համաշխարհային շուկայում ֆոնդային ինդեքսների անկում է
Համաշխարհային շուկայում ֆոնդային ինդեքսների անկում է. Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ինդեքսը՝ Nikkei-ը, սակարկություն...
Որքան է հուլիսի զբոսաշրջային այցելությունների թիվը դեպի Հայաստան
Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2024 թվականի հուլիսի զբոսաշրջային այցելությունների թիվը դեպի Հայաստան։ Ըստ այդմ՝ 20...
ՌԴ–ն չի արգելել ՀՀ–ից արտահանումը․ նախարար
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետք է աշխատի, որպեսզի թույլ չտա սանիտարական նորմերի խախտումներով սննդամթե...