ՌԴ–ն չի արգելել ՀՀ–ից արտահանումը․ նախարար
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը պետք է աշխատի, որպեսզի թույլ չտա սանիտարական նորմերի խախտումներով սննդամթերք արտահանել Ռուսաստան։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` անդրադառնալով հարցին` արդյոք Ռուսաստանն արգելք է սահմանել իր երկիր միրգ–բանջարեղեն տեղափոխելու համար։
«Նման բան չկա։ Որոշ ընկերությունների դեպքում խնդիրներ էին հայտնաբերվել, և այդ ընկերություններին թույլ չեն տվել, բայց դա չի նշանակում, որ Հայաստանին են արգելել։ 100–ավոր ընկերություններ կան, որոնք արտահանում են, գործընթացը շարունակվում է, և ցավոք կան ընկերություններ էլ, որ նման խնդիրների առաջ են կանգնել»,– նշել է Պապոյանը։
Նա ասել է, որ ՍԱՏՄ–ն պետք է ավելի ակտիվ աշխատի, որպեսզի նման խնդիրներ կամ այդ խնդիրների կրկնություններ այլևս չլինեն։
Հիշեցնենք՝ ավելի վաղ «Ռոսսելխոզնադզորը» հայտնել էր հայկական 16 ընկերության արտադրանքներում բուսասանիտարական խախտումների մասին և առաջարկել էր Հայաստանի սննդամթերքի տեսչական մարմնին ժամանակավորապես դադարեցնել դրանց մատակարարումները Ռուսաստան մինչև հետաքննության ավարտը: Այդ խախտումների վերացման շուրջ բանակցություններ էին սկսել Հայաստանի սննդի տեսչության ղեկավար Արմեն Հայրապետյանը և «Ռոսսելխոզնադզորի» ղեկավար Սերգեյ Դանկվերտը:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ–ն, Իրանը և Հնդկաստանը գործարկում են առևտրային երթուղի. եռակողմ հանդիպում է նախատեսվում․ Sputnik
Շուտով եռակողմ հանդիպում տեղի կունենա Հայաստանի, Իրանի և Հնդկաստանի մասնակցությամբ առևտրային երթուղու գործարկման վերաբեր...
Պատմական ռեկորդային անկում․ համաշխարհային շուկայում ֆոնդային ինդեքսների անկում է
Համաշխարհային շուկայում ֆոնդային ինդեքսների անկում է. Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ինդեքսը՝ Nikkei-ը, սակարկություն...
Որքան է հուլիսի զբոսաշրջային այցելությունների թիվը դեպի Հայաստան
Զբոսաշրջության կոմիտեն ներկայացրել է 2024 թվականի հուլիսի զբոսաշրջային այցելությունների թիվը դեպի Հայաստան։ Ըստ այդմ՝ 20...
Սանոսյանն անդրադարձել է նոր ատոմակայանի կառուցմանը
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, շինարարներին շնորհավորելով մասնագիտական տոնի առթիվ, ն...