Վայրը, որտեղ պետք է գտնվեն ցեղասպանության մեղավորները՝ դատարանի դահլիճներն են․ Էրդողան
Գազայի հատվածի ճգնաժամը հանգեցրել է համաշխարհային համակարգի սնանկացմանը, իսկ Իսրայելին աջակցող արևմտյան երկրները դարձել են պաղեստինյան անկլավում Իսրայելի ցեղասպան քաղաքականության մեղսակիցը: Այս մասին Անկարայում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության կենտրոնակայանում։ Հեռարձակումն իրականացրել է TRT Haber հեռուստաալիքը։
«Արևմտյան երկրները մեղսակից են Իսրայելի ցեղասպան քաղաքականությանը: Համաշխարհային քաղաքականությունն անցնում է պատմության ամենադժվար ժամանակաշրջաններից մեկը: Միջազգային համակարգում լուրջ վակուում կա, և մենք կանգնած ենք բարոյականության և խղճի կորստի առաջ: Արևմտյան երկրները դարձել են մեղսակից Գազայում Իսրայելի ցեղասպան քաղաքականության մեջ»,- ասել է նախագահը։
Էրդողանը կրկնել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պետք է պատասխան տա Գազայում կատարված հանցագործությունների համար։
«Այն վայրը, որտեղ պետք է լինեն ցեղասպանություն իրականացնելու պատասխանատուները, ոչ թե խորհրդարանի ամբիոններն են, այլ դատարանների դահլիճները, որտեղ նրանք պատասխան են տալու իրենց կատարած հանցագործությունների համար»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։
Նմանատիպ հոդվածներ
Պետք է վճռական և դաժան պատասխան ստանա․ Իրանից նախազգուշացում են արել
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին նախազգուշացրել է, որ Իսրայելը պատասխանատվություն կկրի Թեհրա...
ԱՄՆ-ը նախազգուշացրել է Թուրքիային, որ երկրի համար «հետևանքներ» կլինեն․ FT
Վաշինգտոնը նախազգուշացրել է Թուրքիային, որ երկրի համար «հետևանքներ» կլինեն, եթե այն չդադարի ՌԴ արտահանել ամերիկյան ռազմա...
Իրանում հայտարարել են` էսկալացիա չեն ցանկանում
Թեհրանը Մերձավոր Արևելքում ձգտում է կայունության, էսկալացիա չի ցանկանում, բայց միաժամանակ վճռական է ագրեսորին պատժելու հ...
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել. նա կալանավորված է
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ հակակոռու...