Իրանում հայտարարել են` էսկալացիա չեն ցանկանում
Թեհրանը Մերձավոր Արևելքում ձգտում է կայունության, էսկալացիա չի ցանկանում, բայց միաժամանակ վճռական է ագրեսորին պատժելու հարցում՝ հետագա անկայունությունից խուսափելու համար։ Այս մասին հայտարարել է է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին։
«Ոչ ոք չպետք է կասկածի ագրեսորին պատժելու և սիոնիստական ռեժիմի արկածախնդիր պահվածքի դեմ զսպող գործոն ստեղծելու մեր վճռականությանը»,- ասել է նա։
Քանանին ընդգծել է, որ ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությունը միջազգային իրավունքի և միջազգային հանրության կողմից հարգված քաղաքական սովորույթների կոպիտ խախտում է:
«Մենք ընդգծում ենք, որ մենք` որպես Իրանի Իսլամական Հանրապետություն, վճռորոշ և անսասան ենք համարում մեր ազգային անվտանգությունը, ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու մեր իրավունքը»,- ասել է նա։
Իրանցի պաշտոնյայի խոսքով` աշխարհը պետք է դատապարտի այդ հանցագործությունը։ Եվս մեկ անգամ ընդգծել է, որ Իրանն իրավունք ունի պատժել ագրեսորին միջազգային իրավունքի շրջանակում։
Նմանատիպ հոդվածներ
Պետք է վճռական և դաժան պատասխան ստանա․ Իրանից նախազգուշացում են արել
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին նախազգուշացրել է, որ Իսրայելը պատասխանատվություն կկրի Թեհրա...
ԱՄՆ-ը նախազգուշացրել է Թուրքիային, որ երկրի համար «հետևանքներ» կլինեն․ FT
Վաշինգտոնը նախազգուշացրել է Թուրքիային, որ երկրի համար «հետևանքներ» կլինեն, եթե այն չդադարի ՌԴ արտահանել ամերիկյան ռազմա...
Վայրը, որտեղ պետք է գտնվեն ցեղասպանության մեղավորները՝ դատարանի դահլիճներն են․ Էրդողան
Գազայի հատվածի ճգնաժամը հանգեցրել է համաշխարհային համակարգի սնանկացմանը, իսկ Իսրայելին աջակցող արևմտյան երկրները դարձել...
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել. նա կալանավորված է
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ հակակոռու...