Արտաշատի համայնքապետարանի պաշտոնյային մեղադրանք է առաջադրվել. նա կալանավորված է
Արտաշատի համայնքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի մամուլի ծառայությունից։
«Հաստատում ենք, որ Արտաշատի համայնքապետարանի պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելով զուգորդված պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է»,– ասել են հակակոռուպցիոն կոմիտեից։
Նշենք, որ ԶԼՄ–ներում տարածված տեղեկությունների համաձայն՝ կոռուպցիոն գործով 5 անձ է կալանավորվել։ Լուրեր են շրջանառվում, որ Արտաշատի համայնքապետարանի կալանավորված պաշտոնատար անձը Արտաշատի համայնքապետ Կառլեն Մկրտչյանի օգնականն է։
Նմանատիպ հոդվածներ
Պետք է վճռական և դաժան պատասխան ստանա․ Իրանից նախազգուշացում են արել
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին նախազգուշացրել է, որ Իսրայելը պատասխանատվություն կկրի Թեհրա...
ԱՄՆ-ը նախազգուշացրել է Թուրքիային, որ երկրի համար «հետևանքներ» կլինեն․ FT
Վաշինգտոնը նախազգուշացրել է Թուրքիային, որ երկրի համար «հետևանքներ» կլինեն, եթե այն չդադարի ՌԴ արտահանել ամերիկյան ռազմա...
Վայրը, որտեղ պետք է գտնվեն ցեղասպանության մեղավորները՝ դատարանի դահլիճներն են․ Էրդողան
Գազայի հատվածի ճգնաժամը հանգեցրել է համաշխարհային համակարգի սնանկացմանը, իսկ Իսրայելին աջակցող արևմտյան երկրները դարձել...
Իրանում հայտարարել են` էսկալացիա չեն ցանկանում
Թեհրանը Մերձավոր Արևելքում ձգտում է կայունության, էսկալացիա չի ցանկանում, բայց միաժամանակ վճռական է ագրեսորին պատժելու հ...