ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քննարկվում է «Վեոլիա Ջուր»-ի հետ պայմանագիրի վերանայումը. Կամո Արեյան
Երևան քաղաքին պետք է հեղեղատար նոր համակարգ։ Այս մասին այսօր քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը։
Նա տեղեկացրեց, որ արդեն իրականացվել են գույքագրման աշխատանքներ ու քննարկվել է երկու տարբերակ` նոր համակարգի կառուցում ու հին, քայքայված, ոչ թողունակ, կիսատ գործող համակարգի վերակառուցում։
«Բակային տարածքներում տարբեր տարիների ընթացքում հեղեղատար համակարգը ենթարկվել է ֆիզիկական միջամտության և գործում է գրեթե 40 տոկոսով։ Բազմաբնակարան շենքերը սպասարկող բակային տարածքներում այդ հեղեղատար համակարգը մեծամասամբ գրեթե չի գործում։ Մնացած թաղամասերը, որտեղ ընդհանրապես հեղեղատար համակարտգ գոյություն չունի, կազմում է 18.8 կմ»,- ասաց նա։
Կամո Արեյանի խոսքով, ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում կառուցվել է մոտ 28 կմ հեղեղատար։ Նա տեղեկացրեց, որ այս հեղեղատար համակարգը պետք է հանձնվի «Վեոլիա Ջուր» ընկերությանը, բայց գործընթացը դանդաղում է։
Կամո Արեյանն ասաց, որ ընկերությունը պետք է ուժեղացնի սպասարկումը. հեղեղատարերի մաքրումը պետք է ավելի հաճախ կազմակերպվի, ընդուպ մինչև ամեն շաբաթ։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարեց փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանին մյուս տարվա գնումների մեջ նախատեսել հատուկ տեխնիկա, որ «Վեոլիա Ջուր» ընկերության թերացման դեպքում քաղաքապետարանը կարողանա կազմակերպել հեղեղատարերի մաքրման աշխատանքները։
Կամո Արեյանը տեղեկացրեց նաև, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի մոտ այս թեմայով խորհրդակցություն է ունեցել ու քննարկվել է «Վեոլիա Ջուր»-ի հետ պայմանագիրի վերանայումը։
«Այս անհրաժեշտությունը զգացվել է խորհրդակցության ժամանակ,փոխվարչապետը հանձնարարել է բոլոր կողմերին ներկայացնել առաջարկությունները։ Մեր առաջարկությունները 6 կետով ուղարկվել են, սպասում ենք կրկնակի քննարկման»,– ասաց նա։
Ըստ Արեյանի, պայմանագիրը վերանայելու առաջարկը դրական է գնահատել նաև ՀԾԿՀ-ն։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29-ին. Հաջիև
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին, The National-ի փոխանցմամ...
«Ես կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը». Թրամփ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում ուկրաինական հակամարտությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Տավուշի մարզ՝ ծանոթանալու 2023 թվականին իրականացված և այժմ ընթացքի մեջ գտնվող ծրագ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այսօր տեղի ունեցավ վարչապետի 9-րդ հեծանվային զբոսանքը Երևանում և Արարատի մարզում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեծանվային զբոսանքն է ունեցել։ Ինստագրամյան էջում նա տեսանյութ է հրապարակել՝ կից գր...