ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հզբոլլահը» հրթիռակոծել է Իսրայելի հյուսիսը
«Հզբոլլահը» հրթիռակոծել է Իսրայելի հյուսիսը Լիբանանի տարածքից, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Շարժման տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ հրթիռներն արձակվել են Իսրայելի Բեյթ Գիլել բնակավայրի ուղղությամբ՝ որպես պատասխան Լիբանանի հարավի բնակավայրերի գնդակոծության։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ տասնյակ հրթիռներ կարողացել են վնասազերծել։
«Գիշերը Իսրայելի հյուսիսում հնչած ազդանշանից հետո արձանագրվել է Լիբանանի կողմից թռչող մոտ 30 արկ, որոնց մեծ մասը որսվել Է ՑԱԽԱԼ-ի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։ Մեկ արկ ընկել է Բեյթ Գիլել շրջանում, իսկ մի քանիսը ընկել են բաց տարածքում։ Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել»,-ասվում է բանակի Telegram-ալիքում։
ՑԱԽԱԼ-ն իր հերթին հարված է հասցրել «Հզբոլլահի»ի արձակման կայանին և Լիբանանի հարավում գտնվող այլ ենթակառուցվածքների:
Գնդակոծությունները տեղի են ունենում Մերձավոր Արևելքում իրավիճակի հերթական սրման ֆոնին, որը կապված է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության հետ: Նա զոհվել է հուլիսի 31-ին Թեհրանում իր նստավայրի վրա իսրայելական հարվածի հետեւանքով։ Շարժումը Հանիայի մահվան պատասխանատվությունը դրեց Իսրայելի և ԱՄՆ-ի վրա և հայտարարեց, որ այդ հարձակումն անպատասխան չի մնա:
Նմանատիպ հոդվածներ
Ըստ ԱՄՆ-ի և Իսրայելի, հայտնի է թե երբ Իրանը կարող է հարվածել. Axios
Ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաները կարծում են, որ Իրանը կարող է հարվածել Իսրայելի տարածքին երկուշաբթի՝ օգոստոսի 5-ին։ Այ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կադրեր` հայ-ամերիկյան Eagle Partner 2024 զորավարժություններից
ԱՄՆ ԶՈՒ եվրոպական հրամանատարությունը X-ում տեսանյութ է հրապարակել հայ-ամերիկյան Eagle Partner 2024 զորավարժություններից:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են ԱՄՆ-ի զինվորականները ոչնչացնում հութիների անօդաչու նավը
Միացյալ Նահանգների զինվորականները ոչնչացրել են Եմենի Անսար Ալլահ շարժման հութիների անօդաչու նավը (BEC): Այս մասին հայտնո...
Իսրայելը պատրաստվում է Իրանի հարձակմանը. ԶԼՄ
Իսրայելը պատրաստվում է Իրանի և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման կողմից առաջիկա օրերին հնարավոր հարձակումներին և ենթադրում...