Առաջիկա օրերի եղանակը
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 2-3-ը հիմնականում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23մ/վ արագությամբ:
Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։
Երևանում օգոստոսի 2-3-ին` գիշերը և երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, 4-5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 18-22մ/վ, երեկոյան ժամերին՝ 14-18մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանը մայրաքաղաքում կլինի այսօր ցերեկը 31-33, երեկոյան՝ 25-27 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Օգոստոսի 4-ին տարբեր ուղղություններով անվճար գնացքներ կլինեն
Երկաթուղայինների օրվա կապակցությամբ ՀՀ-ում ներհանրապետական ուղղությունների գնացքներն անվճար կերթևեկեն։Օգոստոսի 4-ին բոլո...
Երևանում երթևեկության փոփոխություն կլինի
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով օգոստոսի 3-ից երթևեկության կազմակերպման փոփոխո...
ՆԳՆ՝ արցախցուն ծեծի ենթարկելու մասին
Այս պահին ծառայողական քննություն է նշանակվել։ ՆԳՆ ոստիկանությունից հայտնեցին Auroranews-ին։Հիշեցնենք՝ «Ավտոմեքենան...
ՆԳՆ-ն պարզաբանում է տարածել ոստիկանների կողմից արցախցուն ծեծեի ենթարկելու վերաբերյալ
ՀՀ ներքին գործերի նախարարությունը պարզաբանում է տարածել արցախցի փաստաբան Ռոման Երիցյանի եղբոր՝ Արման Երիցյանի եղբոր մասն...