Վենեսուելայում անկարգությունների ժամանակ ձերբակալվել է 749 մարդ
Վենեսուելայում նախագահական ընտրություններից հետո անկարգությունների ժամանակ ձերբակալվել է 749 մարդ, որոնցից շատերը քրեական պատասխանատվության կենթարկվեն ատելություն, ահաբեկչություն հրահրելու և հանրային ճանապարհները փակելու համար, ասել է գլխավոր դատախազ Տարեկ Ուիլյամ Սաաբը։
«Այս պահին կալանավորվել է 749 նման հանցագործ»,- նրա խոսքերն է մեջբերում NTN24-ը։
Գլխավոր դատախազի խոսքով՝ ձերբակալվածներից շատերը զինված են եղել և դեմքը թաքցնելու համար գլխարկներ են կրել։
Պաշտպանության նախարարության ղեկավար Պադրինո Լոպեսը հայտարարել է ծայրահեղ աջ ընդդիմության կողմից՝ ԱՄՆ-ի և դաշնակիցների աջակցությամբ երկրում հեղաշրջում իրականացնելու փորձի մասին։ Անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ Վենեսուելայի ընտրական հանձնաժողովը Նիկոլաս Մադուրոյին հայտարարել է երկրի ընտրված նախագահ վեց տարի ժամկետով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանի 50 մանկապարտեզներում տեսախցիկներ կտեղադրվեն
Երևանի քաղաքապետարանը հայտնել է մայրաքաղաքի մանկապարտեզներում տեսահսկման համակարգերի ներդրման մասին։«Առաջին փուլով...
Ադրբեջանը ձեռնամուխ է եղել Ստեփանակերտի Ազատամարտիկների պողոտայի «վերակառուցմանը»
Ադրբեջանական կողմը ձեռնամուխ է եղել Ստեփանակերտի կենտրոնական փողոցներից մեկի՝ Ազատամարտիկների պողոտայի վերակառուցման աշխ...
ԿԳՄՍՆ-ն՝ «Մեր մանկության տանգոն» ֆիլմից հայտնի շենքի մասնակի փլուզման մասին
Գյումրու Աճեմյան փողոց 2 հասցեում գտնվող (այստեղ նկարահանվել է «Մեր մանկության տանգո»-ն ֆիլմի «վառեմ-մարեմ» դրվագը) հուշ...
BBC-ի նախկին հաղորդավարին մեղադրում են անչափահասների անպարկեշտ լուսանկարները տարածելու մեջ
BBC-ի նախկին հաղորդավարին մեղադրում են անչափահասների մասնակցությամբ անպարկեշտ կերպարներ ստեղծելու մեջ, հայտնում է The Su...