Հասարակություն
Մահացել է դաշնակահարուհի Մարիա Տերտերյանը
Edita
Մահացել է «Ավետ Տերտերյան» մշակութային հիմնադրամի ղեկավար, դաշնակահարուհի Մարիա Տերտերյանը: Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը։
«Մաշա ջան. թող հոգիդ խաղաղ լինի: Գոնե այն աշխարհում: Միշտ կհիշենք քեզ: Հանգչի´ր խաղաղությամբ, տաղանդավոր, նուրբ ու գեղեցիկ հոգի ...»,–գրել է նա։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ մահվան պատճառը վիրուսային մենինգիտն է։ Նա վերջին 3 շաբաթում եղել է Էկվադորի հիվանդանոցներից մեկում` կոմայի մեջ։
Նշենք, որ Մարիա Տերտերյանը կոմպոզիտոր Ավետ Տերտերյանի թոռնուհին է: Նա բնակվում էր Էկվադորում։ Վերջին անգամ Մարիան Հայաստան էր այցելել այս տարվա մայիսին։
Նմանատիպ հոդվածներ
ԱԱԾ-ն խուզարկել է Երևանի հյուրանոցներից մեկն, աշխատակիցներին պառկեցրել գետնին․ մանրամասներ․ Armlur
Edita
Փոքր Վեդիի մանկապարտեզում երեխային ծեծի ենթարկած դաստիարակը մեղադրյալի կարգավիճակ ունի․ մանրամասներ
Edita
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
Edita
ՆԳՆ-ն պարզաբանում է Գյումրիում գտնվող հայտնի «Վառեմ մարեմ»-ի շենքի փլման հետ կապված լուրը
Edita