Հայաստան եկած Հնդկաստանի 17000 քաղաքացիներից մնացել են 11․000-ը․ ԿԲ նախագահ

Հայաստանի նկատմամբ արտաքին պահանջարկը նվազել է, ինչի հետևանքով նվազել է նաև ներգնա զբոսաշրջիկների կողմից մեկ շնչի վերածած ծախսերը: Այս մասին այսօր՝ հուլիսի 30-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:


«Բացի այդ, մենք ունեինք դրսից եկած աշխատանքային միգրանտներ, որոնց մի մասը, մեր ունեցած վիճակագրութան համաձայն, Հայաստանից արդեն հեռանում է: Դա վերաբերում է ոչ միայն բարձր որակավորում ունեցող մարդկանց, այլև ցածր որակավորում ունեցողներին»,- ասաց նա:


Գալստյանը որպես օրինակ բերեց Հնդկաստանի քաղաքացիներին. «ՀՀ եկած Հնդկաստանի քաղաքացիների 25%-ն արդեն ՀՀ-ում չեն, ինչը վկայում է արտաքին պահանջարկի թուլացման մասին: Նրանք սկսեցին գալ անցած տարվա սկզբին, պիկի ժամանակ ունեինք 17,000 Հնդկաստանի քաղաքացի, վերջին դիտարկումով մնացել է 11,000-ը»,- ասաց նա:


Գալստյանը նշեց նաև, որ ծառայությունների ոլորտում գնաճի տեմպերի դանդաղում են նկատում:

Պատահարներ