Որքան արձանագրություն է կազմել պարեկային ծառայությունը հունվարի 1-ից մինչև հուլիսի 25-ն ընկած հատվածում
«ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայությունը միայն 2024 թվականի հունվարի 1-ից մինչև հուլիսի 25-ն ընկած ժամանակահատվածում երթեւեկության խախտումների փաստերով շուրջ 515,430 արձանագրություն է կազմել:
Այսպիսով՝ կազմված արձանագրություններից առյուծի բաժինը՝ 89,921-ը, առանց ամրագոտին ամրակցված վարելու հիմքով է կազմվել, 44,320 արձանագրություն արագությունը գերազանցելու հիմքով է կազմվել, 10,408-ը՝ ոչ սթափ վարելու, 14,869-ը՝ վարելիս հեռախոսով խոսելու հիմքով: Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Պարեկային ծառայությունը նույն ժամանակահատվածում 13,066 արձանագրություն է կազմել վարելիս ծխախոտ օգտագործելու հիմքով, իսկ 15,352-ը՝ մգացված ապակիներով վարելու փաստերով:
Մեքենաների արտաքին լուսային սարքերի չաշխատելու հիմքով 22,328 արձանագրություն է կազմվել, եւս 11,275 արձանագրություն կազմվել է մեքենան երկրորդ շարքում կայանելու, իսկ 1054՝ մայթին կայանելու հիմքերով:
Պարեկային ծառայությունը նույն ժամանակահատվածում 17,595 արձանագրություն կազմել է հետիոտների համար չնախատեսված հատվածով անցնելու հիմքով, եւս 274,846 արձանագրություն՝ այլ խախտումների հիմքով:
Նմանատիպ հոդվածներ
Այսուհետ զինծառայությունից տարկետում կտրվի մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով
Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցով հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օ...
Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած աղջկան չեն գտնում. նա անհետացել է
Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած Պելիխ Սոլոմիյային (Pelykh Solimiia) չեն գտնում։ Նա անհետացել է։Տեղեկությունն իր ֆեյսբ...
2024 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգվել է
Կառավարությունը 2024 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել է մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։Որոշման նախագ...
Մերգելյանի այգու մոտ գտնվող գյուղմթերքների շուկան հանվելու՞ է. պարզաբանում Երևանի քաղաքապետարանից
Auroranews-ը քաղաքացիներից ահազանգ է ստացել, որ Արաբկիր վարչական շրջանի Մերգելյանի այգու մոտ գտնվող գյուղմթերքների...