Աշխարհի ամենադաժան և հզոր նարկոբարոններից մեկն է ձերբակալվել
Աշխարհի ամենահայտնի նարկոբարոններից մեկը՝ Իսմայել «էլ Մայո» Սամբադան՝ Մեքսիկական «Սինալոա» կարտելի առաջնորդը, ձերբակալվել է Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքում:
76-ամյա Սամբադան կարտելը հիմնել է Խոակին «Էլ Չապո» Գուսմանի հետ, ով ներկայումս գտնվում է ամերիկյան բանտում:
Սամբադայի հետ միասին ձերբակալվել է Գուսմանի որդին՝ Խոակին Գուսման Լոպեսը, հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը:
Երկուսն էլ ձերբակալվել են Տեխասի մասնավոր օդանավակայաններից մեկում, հայտնում են ամերիկյան լրատվամիջոցները:
Մեքսիկացի նարկոբարոն էլ Չապոն ԱՄՆ-ում ցմահ ազատազրկման է դատապարտվել եւ եւս 30 տարվա ազատազրկման:
ԱՄՆ գլխավոր դատախազ մերիկ Գարլանդը նշել է, որ Սամբադան և Լոպեսը գլխավորում են «աշխարհի ամենադաժան և հզոր թմրակարտելներից մեկը»:
Փետրվարին ԱՄՆ իշխանությունները Սամբադային մեղադրեցին ֆենտանիլ պարունակող նյութ պատրաստելու և տարածելու դավադրության մեջ:
«Ֆենտանիլն ամենամահաբեր թմրադեղն է, որին երբեւէ բախվել է մեր երկիրը, եւ արդարադատության նախարարությունը չի հանգստանա, քանի դեռ կարտելի յուրաքանչյուր առաջնորդ, անդամ եւ հանցակից, որը մեղավոր է մեր քաղաքացիների թունավորման մեջ, պատասխանատվության չի ենթարկվի»,-հայտարարել է Գարլանդը:
Նմանատիպ հոդվածներ
Այսուհետ զինծառայությունից տարկետում կտրվի մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով
Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցով հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օ...
Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած աղջկան չեն գտնում. նա անհետացել է
Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած Պելիխ Սոլոմիյային (Pelykh Solimiia) չեն գտնում։ Նա անհետացել է։Տեղեկությունն իր ֆեյսբ...
2024 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգվել է
Կառավարությունը 2024 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել է մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։Որոշման նախագ...
Մերգելյանի այգու մոտ գտնվող գյուղմթերքների շուկան հանվելու՞ է. պարզաբանում Երևանի քաղաքապետարանից
Auroranews-ը քաղաքացիներից ահազանգ է ստացել, որ Արաբկիր վարչական շրջանի Մերգելյանի այգու մոտ գտնվող գյուղմթերքների...